Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատ» – «Փյունիկ». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ՓՅՈՒՆԻԿ»       

67 խաղ, +14=16-37, 52:118

21 ապրիլի, ժ.17:00, Երևան, ԿԱ ՊԵԿ  մարզահամալիրի  մարզադաշտ

27.08.2016  «Արարատ» – «Փյունիկ»` 0:0

15.10.2016  «Փյունիկ» – «Արարատ»՝  4:0 (3:0)

Վարդան Պողոսյան (26, 33), Պետրոս Ավետիսյան (36), Կամո Հովհաննիսյան (75):

19.11.2016  «Արարատ» – «Փյունիկ»` 1:2 (0:0)

Սերգեյ Մկրտչյան (90+2) – Ալիկ Առաքելյան (77), Արմեն Մանուչարյան (90+3): 39-րդ րոպեին Վարդան Պողոսյանը չիրացրեց 11մ հարվածը:

10.03.2017  «Փյունիկ» – «Արարատ»՝  3:0 (1:0)

Գևորգ Հարությունյան (10), Ռազմիկ Հակոբյան (66), Արթուր Նադիրյան (78):

Ընթացիկ առաջնությունն ամբողջովին ձախողած «Արարատին» ոչ մի կերպ չի հաջողվում ոչ միայն ընդհատել առանց հաղթանակների խաղերի տխուր շարքը, այլև գարնանային հատվածում վերջապես առաջին միավորը վաստակել:

Առաջնությունում միակ հաղթանակը տոնելով 5-րդ տուրում, արարատցիներն արդեն 18 խաղ չեն կարողանում գոնե մեկ անգամ հաջողության հասնել՝ փոխարենը վերջին 7 հանդիպումներում էլ պարտվել են՝  էլ ավելի վատթարացնելով մրցաշարային իրենց անհուսալի վիճակը:

14124463_1775467002667541_6858428655565662398_o

«Փյունիկն» էլ վերջին երկու տուրերում անհաջողության մատնվեց մեդալների համար պայքարում իր հիմնական մրցակիցներից երկուսի՝ «Ալաշկերտի» և «Գանձասար Կապանի» հետ մրցախաղերում ու զգալիորեն դժվարացրեց մրցանակային տեղ զբաղեցնելու իր խնդիրը: Առաջնության ավարտից 7 տուր առաջ փյունիկցիները նույնքան միավորով հետ են մնացել 3-րդ տեղում ընթացող «Շիրակից»: Ուստի առաջնության հետնապահի հետ մրցավեճում «Փյունիկին» օդ ու ջրի պես անհրաժեշտ է 3 միավորը:

Ընթացիկ առաջնությունում «Արարատի» հետ անցկացրած 4 հանդիպումներից 3-ը «Փյունիկը» շահել է, ընդ որում երկու անգամ գրանցվել է խոշոր հաշիվ:

 Ի դեպ, «Արարատի» հետ մարտի 10-ին կայացած խաղում «Փյունիկը» միանգամից երկու հոբելյան նշեց՝ տոնելով բարձրագույն խմբում 400-րդ հաղթանակը և խփելով 1500-րդ գոլը, որի հեղինակը Ռազմիկ Հակոբյանն էր:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 հանդիպումներից 4-ում հաջողությունն ուղեկցել է փյունիկցիներին, 2-ում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Առայժմ վերջին հաղթանակը փյունիկցիների նկատմամբ «Արարատը» տոնել է 2015թ. հոկտեմբերի 18-ին հյուրընկալվելիս Գևորգ Նռանյանի խփած միակ գոլի շնորհիվ:

Փյունիկցիներից  արարատցիներին առավել մեծ տհաճություն են պատճառել Արսեն Ավետիսյանն (9 գոլ) ու Լևոն Փաչաջյանը (7): Արարատցիներից առավել արդյունավետ է գործել Կարեն Բարսեղյանը` խփելով 5 գնդակ:

«Փյունիկից» 4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Վահագն Հայրապետյանն ու Նարեկ Ասլանյանը: «Արարատից» խաղը բաց կթողնի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված դարպասապահ Պողոս Այվազյանը:

Աշոտ Հայրապետյան


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը