Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամե․ «Մեծ սիրով համաձայնեցի մասնակցել «Աստղերի խաղին», նույնիսկ հարցեր չտվեցի»

14021586 1364127016950427 378939442119802888 n 1 - Արամե․ «Մեծ սիրով համաձայնեցի մասնակցել «Աստղերի խաղին», նույնիսկ հարցեր չտվեցի»

Ինչպես հայտնի է, վաղը՝ ապրիլի 11-ին, Երևանում կայանալու է «Աստղերի խաղ», որի առաջին հատվածին մասնակցելու են սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը, Ա լիգայի նախագահ Արա Պողոսյան, երգիչներ՝ Արամեն, Նարեկը (Մեծ Հայք), Հայկ Դուրգարյանը, հաղորդավարներ՝ Ֆելիքս Խաչատրյանը, Խորեն Լևոնյանը, Վահե Խանամիրյանը , Մկրտիչ Արզումանյանը և այլոք: «Հայտնիների» թիմը մրցելու է «Անհայտների» թիմի դեմ, որի կազմում խաղալու են պատանի բասկետբոլիստներ։

ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն vivaronews․am-ի հետ զրույցում խոսեց բասկետբոլի նկատմամբ իր սիրո մասին և ողջունեց այս նախաձեռնությունը։

«Զբաղվել եմ բասկետբոլով, բայց ոչ պրոֆեսիոնալ, դպրոցում եղել եմ թիմի ավագ։ Պատանի տարիներին լավ էի խաղում, հիմա մի փոքր ծանրացել եմ։ Բայց միշտ էլ սիրել եմ բասկետբոլը, վերջին անգամ երևի տասը տարի առաջ եմ  խաղացել։

Երբ Կարեն Գիլոյանը զանգահարեց ու նման առաջարկ արեց, մեծ սիրով համաձայնեցի, նույնիսկ չհարցրի՝ ինչ միջոցառում է, ովքեր են մասնակցելու, ինչ նպատակով է կազմակերպվում։ Լավ առիթ էր ևս մեկ անգամ բասկետբոլում ինձ դրսևորելու և հասկանալու, թե ինչ մարզավիճակում եմ։

Արդեն 2-րդ օրն եմ մարզվում և ասեմ, որ ընդհանրապես պատրաստ չեմ խաղին  (ծիծաղում է-խմբ), բայց պետք է դուրս գամ և խաղամ։

Ինձ համար նոր եմ բացահայտում, որ կան բասկետբոլային հայկական թիմեր, կան երիտասարդներ, որոնք մասնակցում են մրցաշարերի, ինչի համար շատ ուրախ եմ, այսուհետ հետևելու եմ։

Մեր թիմի շանսերը զրո եմ գնահատում (ծիծաղում է -խմբ)։ Մկոյին այսօր ասել եմ․ «Նայի էս երիտասարդների կրակոտ աչքերին ու մեր խամրած դեմքերին, մենք ո՞նց կարող ենք իրենց հաղթել»։

Սա իրենց գործն է։ Խաղից հետո գնալու ենք կառաոկե, խոսք են տվել»-եզրափակեց Արամեն։

Աստղային բասկետբոլ. Ինչպե՞ս էին Մկոն, Արամեն ու մյուսները պատրաստվում են «Բոլոր աստղերի խաղին» (լուսանկարներ)


Հայաստանում առաջին անգամ կայացած դանքերի մրցման ամենաբոց կադրերը (տեսանյութ)

Ա լիգայի աստղերին վայել խաղ. Ամենաթեժ դրվագները մեր աչքերով (ֆոտոշարք)

Դանքերի մրցումը ցնցեց «Միկան» (ֆոտոշարք)

Արա Պողոսյան. «Հայաստանը վերջին 2 տարիներին բասկետբոլային բում է ապրում»

«Հայտնիները» ընդդեմ «Անհայտների». Հանդիպման լավագույն լուսանկարները

Մկրտիչ Արզումանյանը՝ «Աստղերի խաղի» մասին․ «Մեր թիմը բավական ուժեղ է, և մենք կարող ենք գեղեցիկ խաղ ցուցադրել»

Հայտնի են աստղերի հանդիպման կազմերը

«Միկա» մարզադահլիճը կանվանափոխվի և այսուհետ կարող է ընդունել միայն բասկետբոլային հանդիպումներ

Աստղերի խաղ Երևանում․ Մկոն, Ֆելոն, Արամեն, Խորեն Լևոնյանը և այլոք անհայտների թիմի դեմ, Բաբայանի թիմը ընդդեմ Սիմովիչի և այլ անակնկալներ