Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը «Փյունիկի» հետ ոչ-ոքիից հետո (0-0) կայացած մամուլի ասուլիսում հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Չնայած նրան, որ գոլեր չստացվեցին, հետաքրքիր հանդիպում էր, մանավանդ երկրպագուների համար: Ունեցանք լավ պահեր, որոնք չօգտագործեցինք: Մեծ թվով փոփոխություններ էինք կատարել կազմում: Ինչպես ասել էի նախորդ ասուլիսներին, մենք ցանկանում ենք տեսնել թիմի բոլոր ֆուտբոլիստների պոտենցիալը: Մյուս խաղերին նոր փոփոխություններ կլինեն, կտեսնենք նոր ֆուտբոլիստների:

«Բանանցն» առաջնության վերջին 4 հանդիպումներում գոլ չի խփել: Եթե նախորդ խաղերում հարձակման կենտրոնում գործում էր Նենադ Ինյացը, ապա այսօր նրա փոխարեն հանդես եկավ Հայկ Ոսկանյանը: Ի՞նչն է պատճառը, որ անունները փոխվում են, իսկ արդյունավետությունը մնում է նույնը: 

-Ես հանդերձարանում էլ այդ մասին խոսեցի տղաների հետ: Կարծում եմ՝ կաղում է մատակարարումը: Թեև այսօր ունեցանք լավ պահեր, երբ Հայկ Ոսկանյանը, Վահագն Այվազյանը հարվածային դիրքում էին: Ամենաիրականը Հայկի հնարավորությունն էր, որը պետք է գոլով ավարտվեր: Կարծում եմ՝ այդտեղ վարպետության հարց է, որը ժամանակի ընթացքում կգա: Զգացնել տվեց, որ հիմնական կազմում երկար ժամանակ չէր խաղացել: Հայկը 1-2 տարի առաջ այդպիսի դիրքերից չէր վրիպում: Բայց նա լավ աշխատանք կատարեց: Իսկ գոլ չխփելու հիմնական պատճառն այն է, որ չի ստացվում սուր փոխանցումներով մատակարարելու հարձակվողներին: Պետք է ավելի վարպետորեն փոխանցումներ կատարվեն:

Ակումբը շեշտը դրել է երիտասարդ ֆուտբոլիստների վրա, բայս թիմում կան նաև ավելի փորձառուներ՝ ի դեմս Նորայր Գյոզալյանի, Վահագն Այվազյանի և այլոց: Ըստ Ձեզ՝ նրանց հաջողվո՞ւմ է պատասխանատվությունն իրենց վրա վերցնել և թիմին տանել իրենց հետևից:

-Նրանք ավելին կարող են անել: Բայց սա 10 օրվա մեջ 3-րդ հանդիպումն էր, զգացնել է տալիս ֆունկցիոնալ վիճակը: Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, բայց չեն կարողանում կարճ ժամանակահատվածում հաջորդաբար նույն մակարդակի խաղեր անցկացնել, խիտ գրաֆիկի պայմաններում իրենց լավ դրսևորել: Դրա համար էլ փոխարինումներ կատարեցինք: Գյոզալյանին էլ էինք ցանկանում փոխել, բայց հենց այդ փորձի համար էլ թողեցինք դաշտում: Մտածեցինք՝ հնարավոր է, ինչ-որ բան ստեղծի: Բայց նրանք պոտենցիալ ունեն և ավելին կարող են անել:

Այդ կարգի ֆուտբոլիստները թիմին պետք է տանեն իրենց հետևից: Մեր թիմի փորձն էլ ցույց տվեց, որ եթե մեկ թիմում միանգամից հայտնվում են մեծ թվով երիտասարդներ, ապա այդպես շատ դժվար է: Նայե՛ք առաջնության մյուս թիմերին: Ինքս ներսից գիտեմ «Ալաշկերտը»: Այնտեղ միջին տարիքի տղաներ են, որոնք թիմին տանում են իրենց հետևից, գումարած՝ 3-4 որակյալ լեգեոներներ: Նաև ապարդյուն է մեծ թվով լեգեոներների կողքին խաղացնելու մի քանի երիտասարդների: Միջին տարիքի հայ ֆուտբոլիստները շատ կարևոր են մեր առաջնությունում:

Նույնը նաև «Գանձասար-Կապանի» դեպքում է: Այնտեղ կան հայ տղաներ, որոնք արդեն մի քանի տարի է՝ իրար հետ խաղում են, լավ համագործակցում են, գումարած՝ մի քանի լեգեոներ, և ստացվում է արդյունք: Մենք էլ ենք ձգտում դրան: Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)