Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Շատ հաջող էր առաջին խաղակեսը. դժգոհ եմ միայն խաղավերջի 15 րոպեներից»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի՝ «Բանանցի» հետ հանդիպումից հետո (2-1) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Շատ հաջող առաջին խաղակես անցկացրինք՝ հաշվի առնելով թե՛ հաշիվը, թե՛ խաղի որակը, արագությունները: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում նույնպես հաջող գործեցինք, դիմում էինք պրեսինգի, որն իր արդյունքները տվեց: Ավելի դժգոհ եմ խաղավերջի 15 րոպեներից, երևի կապված էր փոփոխությունների հետ:

Նորեկների խաղն ինչպե՞ս կգնահատեք:

-Լավ եմ գնահատում, քանի որ Նենադովիչը գոլ հեղինակեց, իսկ Լեստերն էլ դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Բայց սա դեռ նրանց առավելագույնը չէ: Նրանք ունեն որակներ և արդեն մոտ ժամանակներս լիովին պատրաստ կլինեն:

Թիմում ներկայումս հարձակման գծի մեծ թվով ֆուտբոլիստներ են հավաքվել: Դա լրացուցիչ խնդիրներ չի՞ ստեղծի: 

-Մեզ համար յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է: Նրանցից բոլորն էլ խաղաժամանակ կստանան: Բոլոր խաղերում հանդես չենք գալու միևնույն մարտավարությամբ: Ունենք տարբեր ոճի ֆուտբոլիստներ, որոնց կփորձենք օգտագործել: Ինչ վերաբերում է խաղաժամանակին, ապա ամեն ինչ իրենցից է կախված: Պետք է ապացուցեն մարզումներով: Ով լավ մարզավիճակում եղավ, նա էլ կխաղա:

Առաջնության մեկնարկից առաջ նշել էիք, որ թիմում պետք է լինի հիմնական և պահեստային դարպասապահ: Այսօրվա խաղից կարո՞ղ ենք եզրակացնել, որ հիմնական դարպասապահը լինելու է Արսեն Բեգլարյանը: 

-Ոչ: Մեր թիմում մրցակցություն կա նաև այդ դիրքում: Պարզապես այսօր որոշեցինք վստահել Բեգլարյանին:

Խաղն ընթացավ արհեստական խոտածածկով խաղադաշտում: Դա խանգարե՞ց Ձեր թիմին հանդես գալ լավագույն կերպով: 

-Երկու թիմերի համար էլ խաղադաշտը նույնն էր: Ճիշտ է, «Բանանցն» ավելի շատ է մարզվել այստեղ, բայց դա մեծ ազդեցություն չունեցավ: Հնարավոր է՝ բնական խոտածածկի վրա ավելի լավ հանդես գանք, սակայն դա վճռորոշ գործոն չէ: Մենք էլ էինք սովոր դրան: Եթե համեմատենք ԱՄՆ-ի արհեստական խոտածածկով դաշտերի հետ, որտեղ մարզվում էինք, ապա մեր խաղադաշտերը շատ բարձր որակի են:

«Ալաշկերտը» հայկական թիմերի շրջանում վերջինն էր վերադարձել արտասահմանյան հավաքից, բայց այսօր թարմ տեսք ուներ: Ինչպե՞ս կբացատրեք դա: 

-Տղաները պրոֆեսիոնալ են: Ճիշտ է, երկար ճանապարհ անցանք, բայց մարզումների շնորհիվ լրացրինք այդ բացը: Ուրախ եմ, որ մինչ հաջորդ խաղը 8 օր ժամանակ ունենք: Պետք է լիովին համախմբենք թիմը, նորեկներն էլ հարմարվեն:

 


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»