Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Շա՞տ էի հուշում իմ սաներին. չեմ կարծում՝ ֆուտբոլում կա թիմ, որի մարզիչը հուշումներ անելու կարիք չունի»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը «Շիրակի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո (3-0) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Շնորհավորում եմ մեր ամբողջ թիմին հաղթանակի կապակցությամբ: Գուցե զարմանաք, բայց ես ավելի գոհ եմ երկրորդ խաղակեսից: Նշեմ՝ ինչ առումով: Նախապատրաստական փուլի 1,5 ամսվա ընթացքում մենք 9 ստուգողական խաղ ենք անցկացրել, գումարած՝ նախորդ տուրի «Բանանցի» հետ հանդիպումը, և բոլոր խաղերում գոլ ենք բաց թողել: Ինձ՝ որպես մարզչի, դա շատ էր անհանգստացնում, քանի որ մենք միշտ ստեղծում էինք շատ գոլային պահեր, բայց նաև գոլ էինք ընդունում:

Առաջին խաղակեսից հետո 3-0 հաշվով հաղթելուց հետո մենք երկրորդ կեսում շատ լավ պաշտպանվեցինք, չեմ ասի, թե ամբողջ կազմով մտածում էինք միայն գոլ չընդունելու մասին, բայց փաստ է, որ չեզոքացրինք մրցակցի սպառնալիքը: Մրցակցին զրկեցինք ազատ տարածություններից, ինչն իր դրական արդյունքը տվեց: Շնորհավորում եմ մեր ամբողջ թիմին:

Նշեցիք, որ երկրորդ խաղակեսից ավելի գոհ եք, բայց հենց այդ ժամանակահատվածում էիք ավելի ակտիվորեն հուշումներ կատարում Ձեր սաներին: Դա ինչո՞վ էր պայմանավորված: 

-Դա նորմալ երևույթ է: Թիմն իմ կարիքն ունի: Եթե ես զգում եմ, որ հուշելու ճիշտ ժամանակն է, ապա անում եմ դա, քանի որ ցանկանում եմ խաղի մեջ լինել: Դեռ շատ անելիքներ ունենք: Իհարկե, մարզիչը երազում է ունենալ այնպիսի թիմ, որ նստի և ոչինչ չհուշի, բայց չեմ կարծում, թե այսօր ֆուտբոլում կա մի թիմ, որի մարզիչը խաղի ընթացքում հուշումներ անելու կարիք չունի: Մանավանդ, որ մրցակիցը «Շիրակն» էր, շատ կայուն թիմ: Մենք գիտեինք, որ նրանք հիմնականում գոլեր են խփում խաղերի վերջնամասում, ուստի կենտրոնացումը պարտադիր էր: Հուշումներս հենց նրանով էին պայմանավորված, որ տղաները չթուլացնեն զգոնությունը:

Զավեն Բադոյանը չմասնակցեց հանդիպմանը: Նա դեռ պատրաստ չէ՞ օգնելու թիմին: 

-Նա աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում: Զավենը մեզ է միացել մարտի 1-ին: Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք բոլորն էլ պատրաստ են օգնելու մեզ: Կրկնեմ՝ ելնելով խաղի արդյունքից, տվյալ իրավիճակից՝ մենք որոշում ենք կայացնում, թե ում մտցնել խաղադաշտ: Այսօր առաջին փոխարինումը կատարեցինք միայն 65-րդ րոպեին, և խաղավերջը սահուն անցկացրինք:

Թիմի նորեկներից մյուսը՝ Նարեկ Բեգլարյանը, որակազրկման պատճառով դեռ մի քանի խաղ էլ պետք է բաց թողնի: Երբ գա վերադառնալու ժամանակը, նա կլինի՞ լավ մարզավիճակում, քանի որ առանց խաղային պրակտիկայի մնալը կարող է իր ազդեցությունն ունենալ: 

-Մենք աշխատում ենք մարզումներն այնպես անցկացնել, որ ֆուտբոլիստները ստանան գրեթե նույն ծանրաբեռնվածությունը, ինչ խաղի ժամանակ: Ունենք 22 ֆուտբոլիստներ, որոնցից 3-ը դարպասապահներ են. անհրաժեշտ է բոլորին էլ ռիթմի մեջ պահել: Իհարկե, ոչ մի մարզում չի փոխարինի 90-րոպեանոց խաղին, բայց աշխատում ենք անել առավելագույնը:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը