Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն «Արարատից» կրած պարտությունից հետո (0-1) լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.

-Շնորհավորում եմ «Արարատին»: Երկուստեք բարդ պայքար էր, գնդակը խաղադաշտի կենտրոնական հատվածում գրեթե չէր մնում: «Արարատը» փորձում էր երկար փոխանցումներով խաղալ, նրանց մոտ այդ «երկրորդ գնդակ հավաքելն» ավելի լավ էր ստացվում: Մեզ դա անել որոշ առումով նաև խաղադաշտը թույլ չէր տալիս: Վերջնամասում կարողացանք ճնշում գործադրել, բայց դա չվերածեցինք գոլի:

Հասարակ սխալներ, մեծ թվով խոտան… Պարզ իրավիճակներում շատ ենք սխալվում, «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը: Նրանց գոլն էլ ծնվեց մեր սխալից: Երկար փոխանցումից հետո գնդակը մոտ 70 մետր անցավ, բայց մեր պաշտպանները կորագծից այդպես էլ չհասկացան, թե որտեղ է իջնելու գնդակը… Զարմանալու բան է: Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա դժգոհ եմ, քանի որ գոլեր չենք խփում, բայց դրանք պատահական չեն ծնվում: Գոլերը պետք է կառուցել: Եթե վերջին փոխանցումը չի կատարվում, հասարակ կասեցումը չի ստացվում, ապա շատ դժվար է գոլ խփելու մասին խոսել:

Ձեր թիմն այսօր գործում էր երկու ընդգծված հարձակվողով՝ ի դեմս Նենադ Ինյացի և Հայկ Ոսկանյանի: Շարունակելո՞ւ եք ընտրել այդ մարտավարությունը, թե՞ այսօր պարզապես փորձարկում էիք կատարում: 

-Նենադը նախորդ խաղին չէր մասնակցել, և դա այսօր զգացնել տվեց: Երկրորդ կեսում չկարողացավ շարունակել խաղը, որի պատճառը հիվանդությունն էր: Երկու հարձակվողով էինք խաղում, բայց նրանցից մեկը միշտ ավելի առաջ էր գործում, մյուսը՝ խորքից: Շեշտը դրել էինք նաև եզրային փոխանցումների վրա: Հասկանում էինք՝ «Արարատի» պաշտպանները գլխով լավ են խաղում, և մեր երկու հարձակվողներն էլ բարձրահասակ էին ու կարող էին սրել խաղը: Բայց, ինչպես նշեցի, եզրից փոխանցումները կաղում էին:

«Բանանցն» առաջնության վերջին երկու հանդիպումներում գոլ բաց չէր թողել: Ի՞նչն է պատճառը, որ այսօր խնդիրներ առաջացան պաշտպանությունում: 

-Նախորդ խաղերում լավ էր ստացվել թիմային պաշտպանությունը: Այսօր երեք ձախլիկ պաշտպանի էինք վստահել, ինչը շատ բարդ է: Նաև խնդիր է, որ անընդհատ վնասվածքներ ենք ունենում, միշտ նույն ֆուտբոլիստները չեն խաղում կողք կողքի: Մենք հիմնական փոփոխությունները կատարում ենք կիսապաշտպանությունում և հարձակման գծում, իսկ պաշտպանությունը պետք է ավելի կայուն, անփոփոխ լինի: Այսօր պաշտպանությունում խաղում էր Գևորգ Խուլոյանը, նրա խաղից դժգոհ չենք, բացառությամբ գոլի դրվագի: Կդիտենք հանդիպման տեսագրությունը և կհասկանանք՝ գոլն աջ պաշտպանի՞ մեղքով էր, թե՞ Գևորգի:

Գևորգ Աղեկյանին վաղուց չենք տեսել խաղադաշտում: Ե՞րբ եք նախատեսում նրան տալու հնարավորություն: 

-Այսօր նախատեսել էինք դա, բայց եղան հարկադրված փոփոխություններ: Բայց նա երևի հաջորդ խաղին կստանա իր հնարավորությունը:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»

Արամ Ոսկանյան. «Մրցակիցը պայքարում է չեմպիոնության, մենք՝ մեր պատվի համար»

Արամ Ոսկանյան. «Արդյունքը երկար սպասեցնել չի տա. եթե ֆուտբոլին նվիրվում ես ամբողջությամբ, այն փոխհատուցում է քեզ»

Արամ Ոսկանյան. «Կուրիոզ» գոլ բաց թողեցինք, բայց ֆուտբոլը նաև դրանով է հետաքրքիր, որ անկանխատեսելի է»

Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը միացել են «Բանանցի» մարզչական շտաբին

Արամ Ոսկանյան. «Կարիերայիս համար ավելի հարմար կլիներ մնալ «Ալաշկերտում», բայց…»

Արամ Ոսկանյան. «Բարդ է բաժանվել «Ալաշկերտից», բայց գտնում եմ՝ այս պահի համար ճիշտ քայլ եմ կատարել»

Լավագույնների պարգևատրումը և «Ալաշկերտի» մարզչական «քաոսը». Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Ամպրոպ՝ անամպ երկնքում. Արամ Ոսկանյանը հեռացվել է «Ալաշկերտից», նրան փոխարինել է Աբրահամ Խաշմանյանը

Արամ Ոսկանյան. «Արարատը» դեռ շատ միավորներ կփախցնի մեր առաջնության մյուս թիմերից»

Արամ Ոսկանյան. «Շա՞տ էի հուշում իմ սաներին. չեմ կարծում՝ ֆուտբոլում կա թիմ, որի մարզիչը հուշումներ անելու կարիք չունի»

Արամ Ոսկանյան. «Շատ հաջող էր առաջին խաղակեսը. դժգոհ եմ միայն խաղավերջի 15 րոպեներից»

Արամ Ոսկանյան. «Առաջնահերթ խնդիրը չեմպիոնի տիտղոսը պահպանելն է»

«Ալաշկերտի» հերթական մարզչական փոփոխությունը. Արամ Ոսկանյանը՝ թիմի գլխավոր մարզիչ