Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Մրցակիցը պայքարում է չեմպիոնության, մենք՝ մեր պատվի համար»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը «Գանձասար-Կապանի» հետ ոչ-ոքիից հետո (0-0) կայացած մամուլի ասուլիսում խոսել է հանդիպման մասին.

-Շատ ծանր հանդիպում էր: Արժանի մրցակից էր: Պատահական չէ, որ 7 անընդմեջ հաղթանակ էին տոնել: Առաջին խաղակեսում ստիպված փոփոխություն կատարեցինք՝ դաշտից հանելով Արամ Բարեղամյանին: Դա միշտ դժվար է մարզչի համար, բայց նա նաև պետք է ճկուն լինի, կարողանա արագորեն որոշումներ կայացնել: Թիմի ավագին կորցնելն ունեցավ իր ազդեցությունը, սակայն նրան փոխարինած Կարեն Հարությունյանն էլ ակտիվ էր, հատկապես երկրորդ խաղակեսում:

Երկու թիմերն էլ ունեցան վտանգավոր պահեր: Մենք տարբեր նպատակներ ենք հետապնդում այս մրցաշրջանում: Մրցակիցը պայքարում է չեմպիոնության, մենք՝ մեր պատվի համար: Հասկանում էինք, որ պետք է լիներ այդ ճնշումը, և տղաները դիմադրեցին շատ հավասարակշռված: Խաղավերջում լավ պահ ունեցանք, կարող էինք գոլ խփել և հաղթանակ տանել:

Մրցակիցը մի պահ մեծ ճնշում էր գործադրում և մի քանի իրական պահեր ստեղծեց Ձեր թիմի դարպասի մոտ: Այդ պահին ինչպե՞ս էիք փորձում վերադասավորել թիմի պաշտպանությունը:

-Ասել եմ տղաներին, որ ֆուտբոլում երեք կարևոր գործոն կա՝ գնդակ, մրցակից և խաղընկեր: Այդ ժամանակ հասկանում էին, որ պետք է ճիշտ դասավորվել, դիմադրել և տեսնել գնդակի, մրցակցի ու խաղընկերների դիրքը: Դա նրանք լավ կատարեցին: Մի դրվագ եղավ, երբ մի քանի վայրկյանի ընթացքում միանգամից երեք հարված եղավ մեր դարպասին, և տղաները բոլորն էլ ընդունեցին իրենց վրա: Դա նախորդ խաղերում պակասել էր մեզ, նույն «Ալաշկերտի» հետ խաղում կամ «Փյունիկի» դեմ մրցավեճում Պետրոս Ավետիսյանի հարվածի ժամանակ:

Առջևում «Փյունիկի» դեմ գավաթային պատասխան խաղն է: Տղաներն այսօր շատ աշխատեցին, կհասցնե՞ն վերականգնվել մինչ այդ խաղը:

-Արդեն սկսել ենք վերականգնողական գործընթացը: Փառք Աստծո, շատ լավ պայմաններ ունենք: Մենք սկսում ենք այժմ և մեր գործը 12 ժամ առաջ ենք գցում: Եթե դա սկսեինք վաղն առավոտյան, ապա կուշանայինք: Այսօր նախատեսել էի որոշ ֆուտբոլիստների միայն մեկ խաղակես դաշտում թողնել, բայց խաղն այնպես դասավորվեց, որ դա չստացվեց անել: Ֆուտբոլն անկանխատեսելի է: Նույն Արամ Բարեղամյանը, ով փոխարինվեց, ֆիզիկապես հիանալի է պատրաստված, դա նրան բնությունից է տրված:

Այս ոչ-ոքին շատ կարևոր էր: Ռուսը լավ խոսք ունի՝ ամեն ինչ կորցրել ենք, բացի պատվից: Այսինքն, ոչ մի նպատակ չենք հետապնդում այս առաջնությունում, բայց տղաները պատվով են խաղում:

Կարելի՞ է համարել, որ «Փյունիկի» հետ առաջիկա խաղը լինելու է մրցաշրջանի գլխավոր հանդիպումը «Բանանցի» համար:

-Այո, որովհետև հասկանում ենք՝ «Փյունիկին» ընդամենը մեկ խաղ է պետք եվրոգավաթների ուղեգիր ձեռք բերելու համար, իսկ մեզ՝ երկու: Բայց տղաները լավ են տրամադրված, ունենք երեք օր և այս ընթացքում կորոշենք թե՛ կազմը, թե՛ մարտավարությունը:

«Բանանցը» հերթականությամբ մրցեց չեմպիոնության երեք հավակնորդների հետ: Որպես մասնագետ՝ ո՞ր թիմի խաղը Ձեզ վրա ավելի չեմպիոնական թիմի տպավորություն թողեց:

-Շատ բարդ է: Ինքներդ էլ տեսնում եք՝ ինչպիսի մրցավազք է: Շատ անկանխատեսելի է: Երեկ «Արարատը» հաղթեց «Փյունիկին», չնայած ես բազմիցս ասել եմ, որ «Արարատը» «նվեր» թիմ չէ: «Շիրակն» անկայուն սկսեց, բայց հիմա կարծես կայունացել է: «Ալաշկերտն» ինչ-որ չափով առավելություն ունի, քանի որ գավաթային խաղերին չի մասնակցում: Դա կարող է վճռորոշ դառնալ:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում