Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Մենք առաջ ենք հայկական մյուս թիմերից, քանի որ արդեն նախապատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (0-3) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Առաջին խաղակեսը շատ լավ ստացվեց՝ թե՛ թիմային խաղի, թե՛ մարտավարության առումով, որը մենք ընտրել էինք: Մեր կենտրոնական երեք կիսապաշտպաններն առաջին կեսում մեծ ծավալի աշխատանք էին կատարել, և երկրորդում դա զգացնել տվեց: Նաև նկատելի էր, որ Արամ Լոռեցյանը երկար ժամանակ էր բացակայել վնասվածքի պատճառով: Մրցակիցն էլ խաղադաշտ դուրս բերեց փորձառու ֆուտբոլիստի՝ Արտակ Եդիգարյանին, որն ունեցավ իր ազդեցությունը: Մենք և «Ալաշկերտն» ունեցանք հավասար քանակի գոլային պահեր, բայց մրցակցի ֆուտբոլիստների վարպետությունն ավելի բարձր էր և կարողացան գոլեր խփել: Իրենց պահերը չիրացրին Նորայր Գյոզալյանը և Հայկ Ոսկանյանը:

Նշեցիք՝ Ձեր թիմը երեք կիսապաշտպանով էր գործում, իսկ «Ալաշկերտը» կենտրոնում օգտագործում էր երկու ֆուտբոլիստներով…

-Նրանք էլ էին երեք խաղացողներով գործում կենտրոնում: Զավեն Բադոյանը նոմինալ հարձակվող է, բայց նա էլ խորքից էր գործում: Եթե նկատեցիք՝ առաջին կեսում մենք նրանց գրեթե հնարավորություն չտվեցինք, հարձակվողները ստիպված էին շատ հետ նահանջել, որպեսզի գնդակ ստանան, հենակետայինն էլ նահանջում էր գրեթե մինչև պաշտպանների մոտ: Դա նրանց «լավ կյանքից» չէր: Մրցակիցը չգիտեր՝ ինչ անել: «Ալաշկերտն» ընդհանրապես չուներ ազատ գոտիներ առաջին կեսում:

Թիմի երիտասարդներին փորձի պակասն է խանգարում, իսկ ավելի փորձառուները դեռևս չեն կարողանում թիմակիցներին իրենց հետևից տանել: Պետք է այնպես խաղան, որ երիտասարդները մերվեն իրենց հետ և աճեն:

Վահագն Այվազյանին անընդհատ նոր դիրքերում ենք տեսնում: Գտե՞լ եք այն օպտիմալ դիրքը, որտեղ ցանկանում եք օգտագործել նրան: 

-Այսօր մենք առաջին անգամ խաղում էինք նոր մարտավարությամբ՝ 4-3-3: Քանի որ մրցակիցը գործում էր երեք կենտրոնականով, մենք էլ առջևում նույնքան խաղացող ունեինք: Վահագնն ունիվերսալ խաղացող է՝ կարող է խաղալ գրեթե բոլոր դիրքերում: Բայց պետք է ավելի սուր գործի, հատկապես՝ հարձակման գծում, քանի որ օժտված է արագությամբ: Դա քիչ է օգտագործում, պետք է ավելի կրեատիվ լինի:

«Բանանցը» մրցակցիներին գրեթե միշտ զիջում է երկրորդ խաղակեսերում: Դա ինչի՞ հետ եք կապում:

-Փորձի հետ: Նաև մի քանի ֆուտբոլիստներ երկար ժամանակ չէին խաղացել, ֆունկցիոնալ լավագույն վիճակում չէին: Գումարած՝ անընդհատ ստիպված փոփոխություններ ենք կատարում կազմում, ինչը խանգարում է: Այսօր նախատեսել էինք խաղացնել Լայոնել Ադամսին, բայց ինքը չցանկացավ, որպեսզի խուսափի հնարավոր խնդիրներից: Արամ Բարեղամյանն արդեն մոտենում է այն վիճակին, որ գուցե կարողանա հաջորդ խաղին մասնակցել: Սա նաև լավ շանս է երիտասարդ ֆուտբոլիստների համար, որպեսզի դրսևորեն իրենց: Պետք է հասկանանք, թե նրանց հետ ինչ խնդիրներ կարող ենք լուծել:

Առաջնության ավարտին երկու տուր է մնացել: Կազմի հարցում որոշակի առումով արդեն կողմնորոշվե՞լ եք:

-Դեռ ոչ: Ժամանակ կա, չեմ ցանկանում շտապել: Մոտավորապես կողմնորոշվել ենք, բայց դեռ երկու խաղ կա: Կային ֆուտբոլիստներ, ովքեր մի քանի հանդիպում առաջ այդքան էլ լավ հանդես չէին գալիս, բայց այժմ ավելի լավ են դրսևորում իրենց: Այս առումով մենք առաջ ենք հայկական մյուս թիմերից, քանի որ արդեն նախապատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»