Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Կուրիոզ» գոլ բաց թողեցինք, բայց ֆուտբոլը նաև դրանով է հետաքրքիր, որ անկանխատեսելի է»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Փյունիկից» կրած պարտությունից հետո (1-2) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Տիպիկ գավաթային հանդիպում էր: Մենք վերջում ռիսկի էինք դիմում, ամեն գնով ցանկանում էինք հաշիվը հավասարեցնել: Ունեցանք գոլային պահեր, որ չիրացրինք: «Կուրիոզ» գոլ բաց թողեցինք, բայց ֆուտբոլը նաև դրանով է հետաքրքիր, որ անկանխատեսելի է: Պետք է օգտագործեինք մեր երկու իրական գոլային պահերը, քանի որ դրանք մեծ առավելություն են գավաթային խաղերում: Պատրաստվելու ենք պատասխան խաղին, և երկու շաբաթ անց ավելի ուժեղ կլինենք, քան հիմա:

Գոլային պահերի չիրացումն ինչի՞ հետ եք կապում: 

-Ճիշտն ասած, մի փոքր լարվածություն էր կար տղաների մոտ: Նրանք հասկանում էին հաղթանակի արժեքը: Իհարկե, չի կարելի մարզումը համեմատել խաղի հետ, բայց նրանք մարզումների ժամանակ նման դիրքերից չեն վրիպում: Հենց այդ լարվածությունից առաջին խաղակեսում հասարակ գոլեր բաց թողեցինք, գնդակը «նվեր» էինք տալիս, պետք է 70 մետր հետ վազեինք: Ավելորդ էներգիա էինք ծախսում, որը կարելի էր պահել, ավելի թարմ լինել խաղավերջում:

Արամ Քոչարյանն այսօր խաղադաշտ դուրս եկավ երկարատև ընդմիջումից հետո: Նրա մարզավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

-Նա բավական ժամանակ բացակայել էր: Այս պահի դրությամբ նորմալ եմ գնահատում:

Խաղավերջում խաղալու հնարավորություն տվեցիք Ձեր որդուն՝ Հայկ Ոսկանյանին, ով «Բանանցի» երկրորդ թիմում բավական արդյունավետ է գործում: Նրա հեռանկարներն առաջին թիմում ինչպիսի՞ն են: 

-Մենք բոլորին էլ շանս տալու ենք, ամեն ինչ իրենցից է կախված: Ով լավ կդրսևորի, ավելի արդյունավետ կլինի, կխաղա հիմնական կազմում: Եթե լավ հանդես չգան, ապա ինձ համար կապի չունի՝ որդի՞ս է, թե՞ ոչ:

Նշեցիք, որ թիմը երկու շաբաթ հետո այլ տեսք կունենա: Ի՞նչ եք պատրաստվում փոխել այդ ժամանակահատվածում: 

-Կարճ ժամանակ է, ինչ ես եմ գլխավորում թիմը: Մարզչի համար շատ կարևոր է, որպեսզի որոշ ժամանակ անցնի, որպեսզի տեսնի այն, ինչ ցանկանում է: Պետք է բարելավել նաև ֆիզիկական վիճակը: Ազդեցություն ունեցավ նաև Գյումրիում երեք օր առաջ կայացած խաղը, որովհետև ծանր հանդիպում էր, խոտածածկն էլ այդքան հարմար չէր ֆուտբոլի համար: Փառք ու պատիվ տղաներին, որ այսօր մինչև վերջ նվիրված խաղացին:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»