Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Կուրիոզ» գոլ բաց թողեցինք, բայց ֆուտբոլը նաև դրանով է հետաքրքիր, որ անկանխատեսելի է»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Փյունիկից» կրած պարտությունից հետո (1-2) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Տիպիկ գավաթային հանդիպում էր: Մենք վերջում ռիսկի էինք դիմում, ամեն գնով ցանկանում էինք հաշիվը հավասարեցնել: Ունեցանք գոլային պահեր, որ չիրացրինք: «Կուրիոզ» գոլ բաց թողեցինք, բայց ֆուտբոլը նաև դրանով է հետաքրքիր, որ անկանխատեսելի է: Պետք է օգտագործեինք մեր երկու իրական գոլային պահերը, քանի որ դրանք մեծ առավելություն են գավաթային խաղերում: Պատրաստվելու ենք պատասխան խաղին, և երկու շաբաթ անց ավելի ուժեղ կլինենք, քան հիմա:

Գոլային պահերի չիրացումն ինչի՞ հետ եք կապում: 

-Ճիշտն ասած, մի փոքր լարվածություն էր կար տղաների մոտ: Նրանք հասկանում էին հաղթանակի արժեքը: Իհարկե, չի կարելի մարզումը համեմատել խաղի հետ, բայց նրանք մարզումների ժամանակ նման դիրքերից չեն վրիպում: Հենց այդ լարվածությունից առաջին խաղակեսում հասարակ գոլեր բաց թողեցինք, գնդակը «նվեր» էինք տալիս, պետք է 70 մետր հետ վազեինք: Ավելորդ էներգիա էինք ծախսում, որը կարելի էր պահել, ավելի թարմ լինել խաղավերջում:

Արամ Քոչարյանն այսօր խաղադաշտ դուրս եկավ երկարատև ընդմիջումից հետո: Նրա մարզավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

-Նա բավական ժամանակ բացակայել էր: Այս պահի դրությամբ նորմալ եմ գնահատում:

Խաղավերջում խաղալու հնարավորություն տվեցիք Ձեր որդուն՝ Հայկ Ոսկանյանին, ով «Բանանցի» երկրորդ թիմում բավական արդյունավետ է գործում: Նրա հեռանկարներն առաջին թիմում ինչպիսի՞ն են: 

-Մենք բոլորին էլ շանս տալու ենք, ամեն ինչ իրենցից է կախված: Ով լավ կդրսևորի, ավելի արդյունավետ կլինի, կխաղա հիմնական կազմում: Եթե լավ հանդես չգան, ապա ինձ համար կապի չունի՝ որդի՞ս է, թե՞ ոչ:

Նշեցիք, որ թիմը երկու շաբաթ հետո այլ տեսք կունենա: Ի՞նչ եք պատրաստվում փոխել այդ ժամանակահատվածում: 

-Կարճ ժամանակ է, ինչ ես եմ գլխավորում թիմը: Մարզչի համար շատ կարևոր է, որպեսզի որոշ ժամանակ անցնի, որպեսզի տեսնի այն, ինչ ցանկանում է: Պետք է բարելավել նաև ֆիզիկական վիճակը: Ազդեցություն ունեցավ նաև Գյումրիում երեք օր առաջ կայացած խաղը, որովհետև ծանր հանդիպում էր, խոտածածկն էլ այդքան հարմար չէր ֆուտբոլի համար: Փառք ու պատիվ տղաներին, որ այսօր մինչև վերջ նվիրված խաղացին:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»

Արամ Ոսկանյան. «Մրցակիցը պայքարում է չեմպիոնության, մենք՝ մեր պատվի համար»

Արամ Ոսկանյան. «Արդյունքը երկար սպասեցնել չի տա. եթե ֆուտբոլին նվիրվում ես ամբողջությամբ, այն փոխհատուցում է քեզ»

Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը միացել են «Բանանցի» մարզչական շտաբին

Արամ Ոսկանյան. «Կարիերայիս համար ավելի հարմար կլիներ մնալ «Ալաշկերտում», բայց…»

Արամ Ոսկանյան. «Բարդ է բաժանվել «Ալաշկերտից», բայց գտնում եմ՝ այս պահի համար ճիշտ քայլ եմ կատարել»

Լավագույնների պարգևատրումը և «Ալաշկերտի» մարզչական «քաոսը». Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Ամպրոպ՝ անամպ երկնքում. Արամ Ոսկանյանը հեռացվել է «Ալաշկերտից», նրան փոխարինել է Աբրահամ Խաշմանյանը

Արամ Ոսկանյան. «Արարատը» դեռ շատ միավորներ կփախցնի մեր առաջնության մյուս թիմերից»

Արամ Ոսկանյան. «Շա՞տ էի հուշում իմ սաներին. չեմ կարծում՝ ֆուտբոլում կա թիմ, որի մարզիչը հուշումներ անելու կարիք չունի»

Արամ Ոսկանյան. «Շատ հաջող էր առաջին խաղակեսը. դժգոհ եմ միայն խաղավերջի 15 րոպեներից»

Արամ Ոսկանյան. «Առաջնահերթ խնդիրը չեմպիոնի տիտղոսը պահպանելն է»

«Ալաշկերտի» հերթական մարզչական փոփոխությունը. Արամ Ոսկանյանը՝ թիմի գլխավոր մարզիչ