Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Կարիերայիս համար ավելի հարմար կլիներ մնալ «Ալաշկերտում», բայց…»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի մասին.

-Շնորհավորում եմ բոլորիս: Սա երկար սպասված հաղթանակ էր: Գիտեինք, որ դժվար է լինելու: Եթե թիմը երկար ժամանակ չի ունենում հաղթանակներ, առաջինը հոգեբանական առումով խնդիրներ են լինում: Կարծում եմ՝ այս հաղթանակից հետո ավելի հեշտ կլինի: Առաջին խաղակեսում մեծ ճնշում էինք գործադրում, կարողացանք գոլ խփել: Փորձում էինք կոմպակտ գործել, քանի որ գիտեինք՝ եթե «Արարատին» տարածություններ տանք, խնդիրներ կլինեն: Նրանց մի փոքր խորքից էինք դիմավորում:

Երկրորդ խաղակեսում լավ մեկնարկեցինք, գոլ խփեցինք, իսկ գոլ բաց թողեցինք մեր ֆուտբոլիստի փորձի պակասի պատճառով: Ինքներս ունեինք լավ պահեր, որոնք կարող էինք օգտագործել: Վերջնամասն ավելի լարված անցավ: Գոհ եմ տղաների աշխատանքից, նվիրվածությունից, բավական ագրեսիվ էին խաղում, ինչն ինձ համար առաջնային է: Ինքս ասել էի՝ պետք է ագրեսիվ խաղան:

Ակումբի ղեկավարությունն ի՞նչ խնդիրներ է դրել Ձեր առջև:

-Ընդամենը 5 օր է՝ այստեղ եմ: Հանդիպել եմ ղեկավարների հետ: Առաջին հերթին, հաղթանակ էր հարկավոր, կարևոր չէ՝ կլիներ գավաթում, թե առաջնությունում: Ճիշտ է, բոլոր շանսերը կորցրել ենք 4-րդ տեղում հայտնվելու համար, բայց այս հաղթանակը հոգեբանական առումով շատ կարևոր էր: Մի քանի օրից գավաթային հանդիպում ունենք, իսկ սա կնպաստի, որ այն անցկացնենք դրական հույզերով:

Ո՞րն էր «Ալաշկերտից» հեռանալու և այս ակումբին միանալու գլխավոր շարժառիթը: 

-Նախ շատ շնորհակալ եմ «Ալաշկերտի» ղեկավարությանը, նրանք ինձ ընդառաջեցին: Ինձ համար էլ հեշտ չէր այդ որոշումը կայացնելը, քանի որ լավ կոլեկտիվ էինք ստեղծել իրար հետ: Տղաներն այնտեղ ավելի փորձառու են, քան այստեղ: «Բանանցի» ղեկավարների հետ միշտ ջերմ հարաբերություններ եմ ունեցել, նույնիսկ այն ժամանակ, երբ հեռանում էի ակումբից: Եղավ առաջարկ՝ ավելի երկարատև ծրագրով: Այստեղ ես ոչ միայն թիմի գլխավոր մարզիչն եմ, այլև ամբողջ ակումբի թիմերի աշխատանքն եմ համակարգում: Այստեղ ինձ ամեն ինչ քաջ ծանոթ է: Իմ կարիերայի համար շատ ավելի հարմար կլիներ մնալ «Ալաշկերտում», տիտղոս նվաճել, բայց կոնկրետ այս պահին, կարծում եմ, ճիշտ որոշում եմ կայացրել:

«Ալաշկերտի» ներկայիս գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երեկվա խաղից հետո նշել էր, որ թիմը Ձեր գլխավորությամբ 3 խաղերում «կանգնած» թիմերի էր հաղթել, և ֆուտբոլիստները ֆունկցիոնալ վատ վիճակում են: Այդ հայտարարությունն անակնկալ չէ՞ր Ձեզ համար:

-Չեմ ցանկանա քննարկել այդ հարցը: Իհարկե, ցավալի է, որ երեկ պարտվել են, շատ կուզեի, որ հաղթեին: Բայց ամեն մեկն իր կարծիքն ունի, չէի ցանկանա անդրադառնալ:

Ակումբը շարունակելո՞ւ է վստահել սեփական կադրերին, թե՞ կարող ենք շուտով լեգեոներներ տեսնել թիմում: 

-Առաջին օրն էլ բոլոր ֆուտբոլիստներին ասել եմ, որ չեմ եկել որևէ մեկին հեռացնելու կամ կտրուկ փոփոխություններ կատարելու: Դեռ ժամանակ կա մինչ առաջնության ավարտը, և կմտածենք, թե ինչ կանենք հաջորդ մրցաշրջանից առաջ: Ակումբի ղեկավարությունն արդեն խնդիր դրել է կազմել նախապատրաստական ծրագիր, բայց եկեք չշտապենք: Առջևում գավաթի խաղարկությունն է. եթե հաղթենք, ապա ծրագիրը կփոխվի: Թիմում կլինեն մի քանի լեգեոներներ, բայց հիմնվելու ենք տեղի կադրերի վրա: Եթե նրանց կողքին լինեն որակյալ լեգեոներներ, երիտասարդները ավելի կարճ ժամկետում կառաջադիմեն:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում