Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Փյունիկի» հետ պատասխան հանդիպումից հետո (0-1) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Շնորհավորում եմ «Փյունիկին» եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Տիպիկ գավաթային խաղ էր: Վերջում ռիսկային ֆուտբոլ էինք խաղում, մնացել էինք 10 հոգով: Կողքից տպավորություն էր, որ թիմը 10 հոգով շատ ավելի աշխույժ էր գործում, քան ամբողջական կազմով: Տղաներին երևի ինչ-որ չափով խանգարեց մեծ ցանկությունը և լարվածությունը: Դժգոհ ենք, որ Եվրոպա դուրս չեկանք: Բայց, կյանքում պահ է լինում, երբ մեկ քայլ հետ ես կատարում, որպեսզի հետո երեք քայլ առաջ կատարես: Հասկանում եմ՝ ակումբի ղեկավարությունը ջանք չէր խնայել, որպեսզի դուրս գանք Եվրոպա, բայց հետագայի համար այսպես կարող է ավելի լավ լինել: Ժամանակը ցույց կտա:

«Բանանցն» առաջնության մնացած հատվածում մրցաշարային խնդիր լուծելու հնարավորություն չունի: Ինչպե՞ս եք անցկացնելու մնացած հատվածը: 

-Շատ կարևոր շրջան է այն ֆուտբոլիստների համար, ովքեր հիմա թիմում են: Չեմ թաքցնում՝ լինելու են նոր ֆուտբոլիստներ, այդ թվում՝ լեգեոներներ, նաև տեղացի խաղացողներ: Սա թիմի ֆուտբոլիստների համար իրենց ցույց տալու լավ հնարավորություն է: Մենք պետք է հասկանանք, թե ում հետ կարող ենք շարունակել աշխատել: Բոլորին էլ արդեն շանս տվել եմ, բայց էլի տալու ենք մնացած խաղերում ու անելու հետևություններ:

Նախորդ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նշում էր, որ Նենադ Ինյացին ժամանակ է պետք՝ թիմակիցներին խաղադաշտում լավ հասկանալու համար: Արդեն բավական ժամանակ է անցել: Այդ շրջանն արդեն ավարտվա՞ծ եք համարում, թե՞ դեռ ոչ: 

-Նա գոլեր խփեց թե՛ «Արարատի» հետ, և թե՛ գավաթային խաղում: Բայց երեք օր առաջ խաղ էինք ունեցել, և դա ամենաշատն ազդեց հենց նրա վրա: Արդեն երիտասարդ չէ, 31 տարեկան է և վերականգնվելու հետ խնդիրներ եղան, դրա համար էլ նրա մոտ խոտանը մեծ էր: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա այդ կարգի ֆուտբոլիստներին պետք է շատ փոխանցումներ կատարել եզրերից, բայց մենք այժմ այդտեղ կրեատիվ չենք գործում:

Իսկ նա այն ֆուտբոլիստներից չէ, որ շրջանցի 4-5 ֆուտբոլիստի. Ինյացն ընդամենը եզրափակող է տուգանային հրապարակում: Եթե նրան լավ փոխանցումներ կատարեն, իսկ Նենադն էլ գոլ չխփի, այդ ժամանակ արդեն մտածելու տեղիք կունենանք: Համենայն դեպս, նա լեգեոներ է և պետք է տարբերվի տեղացիներից, արդյունավետ գործի: Նախորդ խաղերից երկուսում դա հաջողվեց, իսկ այսօր մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում անձամբ նրա վրա:

Արամ Բարեղամյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին: Նա ինչպիսի՞ վիճակում է: 

-Դեռ թարմ է վնասվածքը: Կարծում եմ՝ մոտ 2-3 շաբաթ է հարկավոր խաղադաշտ վերադառնալու համար:

Այսօր մի քանի դրվագ եղավ, երբ դարպասապահ Արամ Հայրապետյանը ստանում էր գնդակը և մի քանի վայրկյան չէր կողմնորոշվում, թե ում փոխանցեր գնդակը: Դա մրցակցի պրեսինգը չհաղթահարելու պատճառո՞վ էր: 

-Այդքան էլ կապված չէր մրցակցի պրեսինգի հետ: Դա առաջին կեսում էր, քամուն հակառակ էինք խաղում, 1-2 փոխանցում սխալ կատարեց և փորձում էր ավելի ապահով գործել: «Փյունիկի» համար ավելի հեշտ էր, որովհետև նախաձեռնողի դերում մենք պետք է լինեինք, նրանք ավելի շատ սպասում էին, ինչը հաշիվն էր թելադրում:

Խոսեցիք եղանակի մասին: Երկրորդ կեսում արևը «խփում» էր անմիջապես մրցակցի դարպասապահի աչքերին, նա մի քանի դրվագում երկրորդ փորձից էր որսում գնդակը: Ինչո՞ւ թիմը չէր փորձում ավելի շատ հեռահար հարվածներ կատարել: 

-Որովհետև մեր թիմի ֆուտբոլիստներն ավելի «միամիտ» են, քան «Փյունիկի» խաղացողները: Նրանք ավելի շուտ են կողմնորոշվում: Ճիշտ եք նկատել, մեր ֆուտբոլիստները պետք է ավելի հնարամիտ լինեն, կարդան խաղը: Խորամանկությունը պակասում է: Մեզ մոտ այս պահին գլխավոր խնդիրը գնդակ խլելու որակն է:

Հակոբ Հակոբյանն արդեն երկրորդ խաղն է, ինչ փոխարինման է մտնում: Նա դեռ պատրաստ չէ՞ հայտնվելու մեկնարկային կազմում: 

-Ես գիտեմ, որ նրա մոտ նույն վնասվածքը կրկնվել է երեք անգամ, և դրա համար էլ ռիսկի չեմ դիմում: Նա շատ հեռանկարային ֆուտբոլիստ է, ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ, և եթե վնասվածքը կրկնվի, ապա մեծ խնդիրներ կունենա: Այսօր ավելի շատ խաղաց, քան նախորդ մրցավեճում, ապագայում ավելի շատ խաղաժամանակ կհատկացնենք: Որակական առումով էլ տարբերությունն ակնհայտ էր:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»