Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Բարդ է բաժանվել «Ալաշկերտից», բայց գտնում եմ՝ այս պահի համար ճիշտ քայլ եմ կատարել»

«Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 41-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանը: Արամ Ոսկանյանի մարզչական շտաբում կընդգրկվեն իր օգնական Մանուկ Սարգսյանն ու դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, ինչպես նաև ևս երկու մարզիչ «Բանանցի» համակարգից, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Մինչ այդ փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Բանանցի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ պայմանագիրը: «Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Ոսկանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայի ընթացքում:

Արամ Ոսկանյանը 2015 թվականին մի քանի ամսով գլխավորել է «Բանանցը», ապա եղել է Տիտո Ռամալյոյի օգնականը: Մինչև «Բանանց» վերադառնալն Արամ Ոսկանյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչն էր: Մարտի 27-ին «Բանանցն» մարզվել է արդեն Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:

«Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին:

– Բարի վերադարձ «Բանանց»: Ինչպե՞ս ստացվեց, որ կրկին գլխավորեցիք «Բանանցը»:
– Ես լավ հարաբերություններ էի պահպանել ակումբի ղեկավարության հետ: Միշտ կապի մեջ էինք և շփվում էինք: Ստացվեց առաջարկ «Բանանցից» և հաշվի առնելով այն, որ աշխատել եմ «Բանանցում», մեծ փորձ եմ ձեռք բերել՝ նաև աշխատելով իսպանացի մասնագետների հետ, որոշում կայացրեցի տեղափոխվել «Բանանց»: Պետք է նշեմ, որ շատ դժվար որոշում էր, քանի որ «Ալաշկերտում» ինձ շատ լավ են վերաբերվել թե՛ ղեկավարությունը, թե՛ ֆուտբոլիստները: Շատ լավ կոլեկտիվ էինք ստեղծել: Կոնկրետ այս փուլի համար առաջին տեղ դուրս գալու խնդիր էր դրված և դա կատարել էինք: Գիտեմ, որ ֆուտբոլում մարզիչները հեռանում են հիմնականում վատ արդյունքների պատճառով, բայց լինում են նաև տեղափոխություններ այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է ընթանում: Խոսեցի «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ: Բնականաբար մեծ դժվարությամբ, բայց նա ընդառաջեց ինձ՝ հասկանալով, որ «Բանանցն» ինձ համար շատ հոգեհարազատ թիմ է եղել:

– Մրցաշարային աղյուսակում «Բանանցի» գործերը հաջող չեն ընթանում: Այդ գործոնը չխանգարե՞ց որոշում կայացնելուց:
– Իհարկե, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիր ես լուծելու: Եթե ակումբից առաջարկ ես ստանում, հասկանում ես, թե արդյոք այդ խնդիրները իրատեսական են, նպատակային, թե հեռանկարային: Այդ մի քանի գործոնները հաշվի առնելով որոշում ես կայացնում: Բնականաբար, բարդ է բաժանվել առաջին տեղում գտնվող թիմից, առավել ևս որ շատ լավ մերվել էինք կոլեկտիվի հետ: Որոշում կայացնելը դժվարացնում էր նաև այն, որ երեք հաղթանակներից հետո չեմպիոնությունն ավելի իրատեսական էր դարձել: Չնայած նրան, որ որոշումը դժվար էր գտնում եմ, որ այս պահի համար ճիշտ քայլ եմ կատարել:

– Այսօր առաջին մարզումն անցկացրեցիք «Բանանց» վերադառնալուց հետո: Որքանո՞վ էր փոխվել թիմը ձեր հեռանալուց հետո:
– Ֆուտբոլիստները քանակով քիչ էին, քանի որ մի քանի հոգի վնասվածք ունի: Որքան շուտ ապաքինվեն, այնքան լավ: Կան ֆուտբոլիստներ, ովքեր չեն եղել մեր օրոք, բայց ես նրանց հեռակա ճանաչել եմ, քանի որ Հայաստանի առաջնության խաղացողներ են: Միայն սերբ հարձակվող Նենադ Ինայցն է, որ նոր է մեր առաջնությունում: Մոտակա երկու ամիսների ընթացքում կփորձենք առավելագույնս լավ արդյունք ապահովել և բարելավենք մեր դիրքը թե՛ առաջնությունում և թե՛ լավ հանդես գանք գավաթի խաղարկությունում:

– Արդյո՞ք կարող ենք նշել, որ առաջնայինը հենց գավաթի խաղարկությունում հանդես գալն է դառնալու:
– Իհարկե, եթե իրատեսական գնահատենք իրավիճակը, Եվրոպա դուրս գալու ամենաիրական ճանապարհը գավաթի խաղարկության միջոցով է, քանի որ չորրորդ տեղի հետ միավորների տարբերությունը բավական մեծ է: Բայց մինչև գավաթային խաղը կա առաջնության երկու հանդիպում: Պետք է փորձենք հաջող անցկացնել այդ խաղերը՝ դրանով իսկ նախապատրաստվելով գավաթային խաղին:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»