Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Արդյունքը երկար սպասեցնել չի տա. եթե ֆուտբոլին նվիրվում ես ամբողջությամբ, այն փոխհատուցում է քեզ»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (0-2) կիսվել է իր հետխաղյա տպավորություններով.

-Շնորհավորում եմ «Ալաշկերտին»: Շատ ծանր հանդիպում ստացվեց: Սա մեկ շաբաթում երրորդ խաղն էր, և դա մեծ բարդություն է: Մրցակիցը, ի տարբերություն մեզ, գավաթային հանդիպում չէր ունեցել: Բացի այդ, 8-9 ֆուտբոլիստներ ունենք, ովքեր վնասվածքներ ունեն: Նորայր Գյոզալյանն էլ խաղին չմասնակցեց ջերմություն ունենալու պատճառով: Երիտասարդ ֆուտբոլիստների օգնությամբ կարողացանք հիմնական կազմ ընտրել և արեցինք այն, ինչ կարող էինք այս պահին:

Երրորդ խնդիրն էլ այն է, որ արդեն մեկնարկում մնացինք 10 հոգով: Իրավիճակն ավելի բարդացավ: Բայց տղաները պայքարեցին մինչև վերջ:

Վալտեր Պողոսյանը երկարատև դադարից հետո վերադարձավ խաղադաշտ: Նրա խաղն ինչպե՞ս եք գնահատում: 

-Խաղն այնպես դասավորվեց, որ նա սկսեց ավելի շատ պաշտպանությունում օգնել թիմին: Բայց երկարատև ընդմիջումից հետո այսպիսի աշխատանքը նորմալ եմ գնահատում: Նա դեռ կհավաքի մարզավիճակ: Հիմա մեզ համար լավ շրջան է, 8 օր ժամանակ ունենք մինչև հաջորդ հանդիպումը: Կարծում եմ՝ վնասվածք ունեցողներն էլ կվերականգնվեն մինչ այդ: Նրանք այն ֆուտբոլիստներն են, ովքեր շարքից դուրս էին մնացել երկար ժամանակով: Նրանց որոշակի խաղաժամանակ կտրամադրենք, որպեսզի պատրաստ լինեն «Գանձասար-Կապանի» հետ հանդիպմանը:

Բավականին նյարդային էիք հանդիպման ժամանակ…

-Երևի մի փոքր չափն անցա այսօր… Պատճառն այն է, որ առավոտվանից խնդիրներ ունենք՝ կապված ֆուտբոլիստների, կազմի ընտրության հարցում: Բացի այդ, մնացինք 10 հոգով, առաջին կեսում խաղում էինք քամուն հակառակ… Դրանք էմոցիաներ են, ֆուտբոլն առանց դրանց չի լինում:

Մրցավարությունն ինչպե՞ս կգնահատեք:

-Դե, պարտվող թիմը միշտ դժգոհում է մրցավարությունից (ծիծաղում է): Բայց ես չեմ դժգոհում, պետք է սառը դատենք: Պետք է նայենք հանդիպման տեսանյութը և հասկանանք՝ կա՞ր կարմիր քարտ, թե՞ ոչ: Բայց ես՝ որպես գլխավոր մարզիչ, պետք է կարողանայի կառավարել իմ էմոցիաները:

«Ալաշկերտը», ի տարբերությունը Ձեր թիմի, շաբաթվա ընթացքում հանդիպում չէր անցկացրել: Քիչ հանգստանալու գործոնն այսօր զգացնել տվե՞ց:

-Միգուցե, սկզբնամասում: Բայց վերջնամասում տղաները լավ էին տեղաշարժվում: Պակասում էր վերջին փոխանցումը, բայց դրա համար անհատական վարպետություն, իսկ վերջինիս համար՝ ժամանակ է պետք: Կրկնում եմ՝ հիմնական կազմում ընդգրկված և փոխարինման մտած ֆուտբոլիստների մեջ մեծ թիվ էին կազմում երիտասարդները: Սակայն վերջնամասում տղաները թարմ էին: Մի փոքր նեղված եմ, քանի որ տղաները մեծ ջանքեր են գործադրում, բայց դեռևս արդյունք չկա: Կարծում եմ՝ արդյունքը երկար սպասեցնել չի տա. եթե մարդ ֆուտբոլին նվիրվում է ամբողջությամբ, ապա այն փոխհատուցում է քեզ:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»