Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ոսկանյան. «Արարատը» դեռ շատ միավորներ կփախցնի մեր առաջնության մյուս թիմերից»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-0) հետևյալ կարծիքն է հայտնել.

-Շնորհավորում եմ թիմին հաղթանակի կապակցությամբ: Շատ կարևոր երեք միավոր էր, որը շատ մեծ դժվարությամբ տրվեց: Եթե դիտել եք հանդիպումը և տեղյակ եք գրանցված հաշվին, ապա կփաստեք, որ գրանցված չի հաշիվը չի համապատասխանում խաղի ընթացքին: Ունեինք առավելություն, գոլային պահեր, որը չէինք կարողանում օգտագործել: Մրցակիցն էլ ժամանակ առ ժամանակ աչքի էր ընկնում հակագրոհներով: Մենք ինչ-որ տեղ ռիսկի էինք դիմել, քանի որ եզրային պաշտպաններն ավելի առաջ քաշված էին գործում:

Երկրորդ խաղակեսից առաջ տղաներին ասացինք, որ շտապողականություն չպետք է դրսևորել: Շտապելն ու արագ խաղալը տարբեր բաներ են: Դա ինչ-որ առումով կարողացանք շտկել, հատկապես փոխարինումների միջոցով: Փոխարինման մտած ֆուտբոլիստները (Զավեն Բադոյան, Ացամազ Բուրաև, Արթուր Եդիգարյան-խմբ.) մեծ դեր խաղացին հաղթանակի գործում: Խաղի բեկումնային գործոնը հենց դա էր:

Մինչ խփած առաջին գոլը Ձեր թիմը մեծ խնդիրներ էր ունենում գրոհները եզրափակելիս: Միգուցե թերագնահատե՞լ էիք մրցակցին: 

-Միանշանակակ, ոչ: Տղաներին մարզումների ժամանակ և խաղից էլ առաջ էլ ասել էի, որ հեշտ չի լինելու: «Արարատը» շատ կազմակերպված է պաշտպանում, ուժեղ թիմ է: Թերագնահատելու խնդիր չկար: Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ են: Պարզապես հաղթելու ցանկությունն էր մեծ: Նախորդ երկու խաղերում հենց առաջին խաղակեսերում էինք վճռել խաղերի ելքերը, և տղաները փորձում էին դա անել նաև այս մրցավեճում: Ինչքան ուշանում էր առաջին գոլը, այնքան մեծանում էր լարվածությունը:

Լեստեր Պելտիերը ձմեռային դադարից հետո կայացած երկու խաղերում դարձել էր 4 գոլային փոխանցման հեղինակ, բայց այսօր աննկատ էր: Նաև դա՞ էր պատճառը, որ թիմի խաղը չէր ստացվում:

-Նա, նախորդ խաղերի համեմատ, իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Նա մեզ է միացել փետրվարի 18-ին՝ ԱՄՆ-ի հավաքից առաջ, ուստի ֆիզիկական առումով լավագույն մարզավիճակում չէ: Դա պետք է բարելավել: Ունենք 16 օր ժամանակ, որի կընթացքում կշտկենք: Նրան հանձնարարություն էիք տվել՝ կենտրոնում դիմելու պրեսինգի, և նա կատարեց այդ խնդիրը:

Ի՞նչ տպավորություն թողեց «Արարատի» ելույթը: 

-Շատ կազմակերպված էին պաշտպանվում, մեծ ուժերով: Այդքան էլ հեշտ չէ այդպես հանդես գալը: Երևի հաշվի էին առել մեր նախորդ խաղերը: Վստահ եմ, որ «Արարատը» մեր առաջնության ոչ մի թիմի համար հեշտ մրցակից չի լինելու և դեռ շատ միավորներ է փախցնելու նրանցից:

Յուրի Ֆոմենկոն ապաքինվե՞լ է վնասվածքից: 

-Նա արդեն երկու օր է՝ վերսկսել է մարզումները: Արդեն իրենից է կախված՝ երբ կվերադարձնի մարզավիճակը:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն