Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Հայրապետյանը փորձաշրջան է անցնում «Բանանցում»

«Արարատի» նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը գտնվում է Անթալիայում, որտեղ մասնակցում է «Բանանցի» ուսումնամարզական հավաքին:

Ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում երևանյան ակումբում և մասնակցել է ղազախական «Կայսարի» հետ այսօր կայացած ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսին (0-2):

Հավելենք, որ Հայրապետյանը հեռացել էր «Արարատից», քանի որ ավարտվել էր ակումբի հետ պայմանագրի ժամկետը: