Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Հայրապետյան. «Արարատից» հեռանալուց հետո միանգամից ցանկացա վերադառնալ «Բանանց» (տեսանյութ)

Դարպասապահ Արամ Հայրապետյանը «Բանանց» վերադառնալուց հետո առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին:

– Ուրախ եմ, որ վերադարձել եմ: Հայաստանի առաջնությունում իմ առաջին թիմը «Բանանցն» էր: «Արարատի» հետ պայմանագրիս ժամկետն ավարտվելուց հետո, չգիտեմ ինչու, միանգամից «Բանանց» վերադառնալու ցանկություն ունեցա: Պետք է լավ խաղ ցույց տամ և արդարացնեմ մարզչի բոլոր ակնկալիքները: Թիմը, տղաները, մարզիչները ինձ դուր են գալիս և ամեն ինչ լավ է:

– Արամ, ե՛կ հիշեցնենք երկրպագուներին այն ուղու մասին, որն անցել ես մինչև Հայաստանի առաջնությունում հայտնվելը:
– Առաջին պրոֆեսիոնալ ակումբս «Սոչի-04»-ն էր, հետո թիմը ցրվեց և ես տեղափոխվեցի Ռուսատանի երկրորդ դիվիզիոնի թիմեր և այնտեղ հանդես եկա հինգ մրցաշրջան: Այնտեղ բավական նորմալ մակարդակի ֆուտբոլ է: Երկու մրցաշրջան անցկացրեցի Կեմերովոյում, ապա ևս երկու մրցաշրջան Կոմսոմոլսկի «Սմենայում»: Ի դեպ այդտեղ խաղում էի առանց փոխարինման և բավական շատ խաղային պրակտիկա ձեռք բերեցի: Հետո ինձ նկատեցին և գործակալն առաջարկեց տեղափոխվել Հայաստան: Այդպես հայտնվեցի «Բանանցում»:

– Մի քանի օր է, ինչ «Բանանցի» հետ մարզվում ես Անթալիայում և մեկ խաղակես անցկացրեցիր «Կայսարի» դեմ: Որքան մո՞տ ես լավագույն մարզավիճակին:
– Շատ ժամանակ չի անցել մրցաշրջանի առաջին կեսի ավարտից հետո, տանն էլ տեղի թիմի կազմում էի խաղում՝ մենք յոթ հանդիպում անցկացրեցինք Առաջին դիվիզիոնի թիմերի դեմ և մարզավիճակս պահպանում էի: Այո, մասնակցեցի ընկերական խաղին: Խաղաոճը բոլորոովին այլ է և ես հարմարվում եմ դրան: Արթուր Ոսկանյանը պահանջում է, որ միայն փոխանցումներով սկսենք գրոհները և միայն ծայրահեղ դեպքերում եմ հեռացնում գնդակը: Կարծես թե ստացվեց, դարպասս անառիկ պահեցի, բայց սա միայն ընկերական խաղ էր և գլխավորը պրակտիկա ձեռք բերելն է, իսկ դա հնարավոր է միայն խաղերի միջոցով:

– Ընտրե՞լ ես 70 համարը: Ինչու՞:
– «Արարատում» 77 համարն էի և այնտեղ էլ գրեթե առանց փոխարինման էի խաղում, անցկացնում էի հաջող հանդիպումներ: Կարծում եմ, որ 7 թիվը հաջողակ է: «Բանանցում» էլ 2014 թվականին խաղում էի 71 համարով: Այստեղ Արամ Լոռեցյանի կողմից զբաղեցրած էր 77 համարը և ես ընտրեցի 70-ը:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում