Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը միացել են «Բանանցի» մարզչական շտաբին

Վերջնականապես ձևավորվել է «Բանանցի» մարզչական շտաբը՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ, հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Բանանցի» առաջին թիմի մարզչական շտաբին են միացել Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը: Երկու մարզիչներն էլ վերջին շրջանում աշխատում էին «Բանանցի» համակարգում՝ մարզելով մանկապատանեկան թիմեր:

Ե՛վ Արամ Հակոբյանը, և՛ Արա Նիգոյանը իրենց ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես են եկել «Բանանցի» կազմում: Արա Նիգոյանը «Բանանցի» գույները պաշտպանել է 1992-1994 թվականներին՝ Հայաստանի առաջնության 77 խաղում դառնալով 31 գոլի հեղինակ: Արամ Հակոբյանը դադարներով «Բանանցում» հանդես է եկել 2003-ից 2008 թվականների ժամանակահատվածում՝ առաջնության 94 խաղում դառնալով 62 գոլի հեղինակ, ինչը արդյունավետության լավագույն ցուցանիշն է «Բանանցի» պատմության ընթացքում:

Այսպիսով, «Բանանցի» մարզչական շտաբում են գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, մարզիչներ Մանուկ Սարգսյանը, Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը: