Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը, որոնք իրենց առաջին քայլերն են կատարում պրոֆեսիոնալ ռինգում, այսօր հերթական հաղթանակներն են գրանցել, տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Արամ Ավագյանն արդեն 3-րդ ռաունդում ստիպել է մրցակցին ընդունել պարտությունը, իսկ Նարեկ Աբգարյանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հակառակորդին: Սա Արամ Ավագյանի 2-րդ, և Նարեկ Աբգարյանի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:

Հիշեցնենք՝ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում նոկաուտի էր ենթարկել ուզբեկ բռնցքամարտիկին, 26-ամյա մարզիկը իր 2-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալների պայքարում տարել էր ռուս Անտոն Մեժուևի նկատմամբ:

Իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը իր անդրանիկ հաղթանակը տոնել էր Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիի հետ մենամարտում:

Նշենք, որ հայ բռնցքամարտիկները պետք է որոշակի քանակությամբ մենամարտեր անցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում, որոնք, իրենց հերթին, պետք է գնահատվեն փորձագետների կողմից: Ըստ այդ գնահատականների՝ կորոշվի, թե որ վարկածում են շարունակելու իրենց ելույթները:


Արամ Ավագյանը առաջին հաղթանակն է տանում պրոֆեսիոնալ ռինգում

Արամ Ավագյանը այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում

Կարեն Աղամալյան. «Իմ կարծիքով՝ երկու տղաներն էլ այսօր չեն պարտվել»

Ռիո 2016. Արամ Ավագյանը պայքարեց մինչև վերջ, բայց պարտություն կրեց

Օգոստոսի 14. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Ռիո-2016. Արամ Ավագյանն այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի

Արամ Ավագյանը մեկնարկեց հաղթանակով

Օգոստոսի 10. Ռիո 2016. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը (Երևանի ժամանակով)

Ռիո-2016. Հայտնի է բռնցքամարտիկ Արամ Ավագյանի մրցակիցը

Օգոստոսի 8. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Հայ բռնցքամարտիկները վերադարձան Թուրքիայից

Արամ Ավագյանը Թուրքիայում օլիմպիական ուղեգիր է նվաճել

Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը պարտություն կրեցին

Արամ Ավագյանը հաղթեց թուրք մարզիկին, Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Աբգարյանը ևս կիսաեզրափակչում են

Սամսուն 2016. Այսօր կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Հայաստանի 6 ներկայացուցիչներ

Սամսուն-2016. Արամ Ավագյանը քառորդ եզրափակիչում է