Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Առաջին պարտությունը չազդեց Հայկ Մարտիրոսյանի առաջատարի դիրքի վրա

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրում անսպասելի պարտություն կրեց մրցաշարի միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը: Նրա 7 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատեց Արման Միքայելյանը, ով ստիպեց պատանի շախմատիստին 46-րդ քայլին հանձնվել:

Մրցաշարում կրած առաջին պարտությունը չազդեց Մարտիրոսյանի առաջատարի դիրքի վրա: Նա 7,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն նրան հետապնդողները կրճատեցին միավորների տարբերությունն առաջատարից:

Տիգրան Հարությունյանը պարտության մատնելով Արմենակ Եղիազարյանին, վաստակեց 7 միավոր: Հովիկ Հայրապետյանն էլ ոչ-ոքի խաղալով Նորայր Թորոսյանի հետ, 6 միավորով մոտեցավ առաջատարին: 5,5 միավոր ունի Արամ Հակոբյանը, ով առավելության հասավ մրցաշարում անհաջող հանդես եկող գրոսմայստեր Լևոն Բաբուջյանի նկատմամբ: Վերջինս 2,5 միավորով Շանթ Սարգսյանի հետ բաժանում է 12-13-րդ տեղերը: Շանթը պարտվեց Ռաֆայել Բակունցին, ով վաստակեց 4,5 միավոր:

Վերջինն ավարտվեց Մանուել Պետրոսյանի և Դավիթ Քալաշյանի պարտիան, որում մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի այս տարվա չեմպիոնը հաղթանակ տոնեց 90-րդ քայլին: Մանուելը 5,5 միավորով տեղափոխվեց 4-րդ հորիզոնական: Իսկ աղյուսակը շարունակում է եզրափակել Կարեն Հովհաննիսյանը, ով հաշտություն կնքելով Դավիթ Շահինյանի հետ, վաստակեց 1,5 միավոր:


Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Սամվել Տեր-Սահակյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը միացել են «Բանանցի» մարզչական շտաբին

Միջազգային վարպետները գերազանցեցին գրոսմայստերներին

Վահե Բաղդասարյանին շնորհվեց գրոսմայստերի կոչում

Ուժեղագույնների մրցաշարում առավել հաջողը Սերգեյ Մովսիսյանի ելույթն էր

Տուրը հաղթական էր միայն Տիգրան Հարությունյանի համար

Հայաստանցի շախմատիստներից հաղթեց միայն Մանուել Պետրոսյանը

Տիգրան Հարությունյանն առաջին հաղթանակը տոնեց

Սերգեյ Մովսիսյանը մոտեցավ առաջատարների խմբին

Հայկ Մարտիրոսյանն անդրանիկ հաղթանակը տոնեց

Սերգեյ Մովսիսյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Մեկնարկում միայն Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ տոնեց

Զավեն Անդրիասյանը կրկին նվաճեց շախմատի ակադեմիայի գավաթը

Տիգրան Հարությունյանը մեկ միավորով զիջեց հաղթողին

Երեք հայ շախմատիստներ կմասնակցեն Լիսաբոնի մրցաշարին