Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Առաջիկա Օլիմպիական խաղերում ծանրամարտի Հայաստանի հավաքականը կունենա ընդամենը 2 ուղեգիր

1 125 - Առաջիկա Օլիմպիական խաղերում ծանրամարտի Հայաստանի հավաքականը կունենա ընդամենը 2 ուղեգիր

Ինչպես հաղորդում է The Reuters-ը, Հայաստանը 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում կարող է ներկայանալ ընդամենը 2 ծանրորդով:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ քայլեր է ձեռնարկում դոպինգի կանխման և իր տեղը օլիմպիական խաղերի մարզաձևերի շարքում պահպանելու համար, այդ պատճառով ըստ նոր օրենքներին՝  2008-ից 2020 թվականը ընկած ժամանակահատվածում դոպինգ խախտումներ ունեցող հավաքականները իրավունք կունենան նվաճելու երկուական տղամարդկանց և կանանց ուղեգրեր:

Այդ երկրների շարքում են Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Եթե վերոնշյալ երկների հավաքականների մոտ նոր խախտումներ գրանցվեն, ապա նրանց կզրկեն ՕԽ-ին մասնակցելու իրավունքից:

Հիշեցնենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական պատասխան է ունեցել:


Նոր զարգացումներ․ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր և 2-րդ մարզիչը հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից

Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել

Մի գդալ սպորտ․ Ծանրամարտ․ Սոնա Պողոսյան, Տաթև Հակոբյան, Արփինե Դալալյան և Իզաբելլա Յալյան

Սոնա Պողոսյանը և Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիրներ

Փաշիկ Ալավերդյան. «Եթե ես գոհ լինեի ծանրորդների արդյունքից, հրաժարական կտայի»

Սոնա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Օգնենք Լիլիթ Պողոսյանին իրականացնել իր Օլիմպիական երազանքը

ՏՈԿԻՈ 2020. Օլիմպիական խաղերի թիզերը (տեսանյութ)

TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (Ապրիլի 11-17)