Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անտոնիո Կոնտեն կլքի Իտալիայի հավաքականը ԵՎՐՈ-2016-ից հետո

Antonio Conte leaving for Chelsea

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն հաստատել է, որ Անտոնիո Կոնտեն կլքի Իտալիայի ազգային հավաքականը Եվրոպայի 2016թ. առաջնությունից հետո:

«Կոնտեն ասել է ինձ, որ ԵՎՐՈ-ից հետո նա ավարտելու է աշխատանքը Իտալիայի հավաքականում: Նա ամենօրյա աշխատանք է ուզում, ինչը հասկանալի է»,-ասել է Տավեկիոն՝ չմանրամասնելով մարզիչ որոշման այլ դրդապատճառները:

Վերջին շրջանում լուրջ խոսակցություններ կան, որ Անտոնիո Կոնտեն ամռանը գլխավորելու է «Չելսին»: