Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին տուրից առաջ Վլադիմիր Հակոբյանը հավակնում էր մրցաշարի պարգևներին: Սակայն 9-րդ տուրում հնդիկ գրոսմայստեր Սետուրամանի հետ մրցավեճում կրած պարտությունը, որը  միակն էր այս մրցաշարում, Հակոբյանին զրկեց դրամական պարգևից: 6 միավորով Հակոբյանը զբաղեցրեց 21-րդ տեղը: Մրցաշարի արդյունքներով նա իր վարկանիշը նվազեցրեց 5-ով:

Փոխարենն առաջադիմեց Գաբրիել Սարգսյանը, ով հաղթելով հնդիկ շախմատիստ Լաքսմանին, 6,5 միավորով հանգրվանեց 14-րդ հորիզոնականում: Նա արժանացավ 738 դոլար դրամական պարգևի: Գաբրիելը մրցաշարում մնաց անպարտելի: Սակայն նա էլ 6-ով նվազեցրեց իր վարկանիշը:

Սարգսյանն ընդամենը կես միավորով հետ մնաց առաջատար 6 շախմատիստներից, որոնցից լրացուցիչ գործակիցների հաշվարկով մրցաշարի հաղթող դարձավ չինացի Վան Հաոն: Հաջորդ տեղերը զբաղեցրին Բաշկարան Ադհիբանը, Մարտին Կրավցիվը, Յուրի Կրիվոռուչկոն, Սետուրամանը և Սալեհ Սալեմը:

Արժանին պետք է մատուցել Վլադիմիր Հակոբյանի որդուն՝ մինչև 12 տարեկանների Հայաստանի չեմպիոն Էդուարդին, ով գրոսմայստերների հետ հավասար պայքար մղեց: Ավարտական տուրում էլ նա հաշտություն կնքեց Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Լազարևի հետ:

Պատանի շախմատիստը, ով իր 1929 վարկանիշով 187-րդն էր նախնական հայտ ներկայացրած 230 շախմատիստների մեջ, 5 միավորով մրցաշարի 190 մասնակիցների մեջ գրավեց 80-րդ տեղը:  Էդուարդը միանգամից 107-ով ավելացրեց վարկանիշը:


Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին

Միակ կես միավորն իր օգտին գրանցեց Գաբրիել Սարգսյանը

Գաբրիել Սարգսյանն առաջին կես միավորը կորցրեց