Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի նորեկը հայտնի է

kibFqpzRo E - Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի նորեկը հայտնի է

«Վուլվերհեմփթոնը» երաշխավորում է իր տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19թթ. մրցաշրջանում:

Ներկա պահին Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում ընթացող «Ֆուլհեմը» չկարողացավ տնային խաղում հաղթել «Բրենթֆորդին» (1:1), ինչի պատճառով ինքն իրեն զրկեց «Վուլվերհեմփթոնին» հասնելու հնարավորությունից:

Չեմպիոնշիփի ընթացիկ խաղարկության ավարտին դեռ 4 տուր կա:

«Վուլվերհեմփթոնը» դուրս էր մնացել ԱՊԼ-ից 2011/12թթ. մրցաշրջանից: Դրանից հետո ակումբը նահանջել է նույնիսկ Առաջին լիգա, իսկ 2015 թվականից հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում:

Ընթացիկ մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպանական և հարձակման գիծը կազմում են գործակալ Ժորժե Մենդեշի հաճախորդները՝ Էլդեր Կոշտա, Ռուբեն Նևեշ, Դիոգու Ժոտա, Իվան Կավալեյրու և Լեո Բոնատինի: Բացի այդ, ակումբը գլխավորում է պորտուգալացի մասնագետ Նունու Էշպիրիտու Սանտուն:

ԱՊԼ-ի նորեկի վրա մեծ ազդեցություն թողող գործակալը դուր չի գալիս առաջնության մյուս ակումբներին, որոնք նույնիսկ բողոք են ներկայացրել Մենդեշի դեմ: