Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անդրեյ Գորդեև. «Ռուսլան Կորյանին անհանգստացնում է կոճի վնասվածքը»

Ռուսական «ՍԿԱ-Խաբարովսկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Գորդեևը պարզաբանել է, թե թիմի գլխավոր ռմբարկու, Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանն ինչու չի մասնակցել Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի և ոչ մի ընկերական հանդիպման:

«Ռուսլանին անհանգստացնում է կոճի վնասվածքը: Դա հին վնասվածք է, որը նրան խանգարում է հանդես գալ ամբողջ ներուժով:

Առողջական առումով խնդիրներ ունի նաև Մաքսիմ Կազանկովը: Բայց հուսով ենք, որ տղաները կապաքինվեն և կօգնեն թիմին»,- ասել է Գորդեևը: