Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անդրես Ինիեստան 400-րդ հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում

Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» դժվարին հաղթանակ տարավ «Լեգանեսի» նկատմամբ: Թիմի կիսապաշտպան և այժմյան ավագ Անդրես Ինիեստան իր 400-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայի հանդիպումներում:

32-ամյա կիսապաշտպանն իր նորամուտը նշել է 2002թ.: 15 տարվա ընթացքում Ինիեստան 191 ամբողջական հանդիպում է անցկացրել՝ 288 անգամ դուրս գալով մեկնարկային կազմում:

Լա Լիգայում անցկացրած 400 խաղերի ընթացքում Ինիեստան օգնել է «Բարսելոնային» տանել 280 հաղթանակ, գրանցել 74 ոչ-ոքի և կրել 45 պարտություն: Նշենք, որ կիսապաշտպանը պայմանագիր ունի ակումբի հետ մինչև 2018թ. հունիսը: