Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անդրե Աղասի. «Օգնեք ինձ պահել Քըրքի խոստումը»

Ամերիկահայ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Անդրե Աղասին միացել է համացանցում մեծ տարածում գտած գովազդային արշավին՝ Թվիթերում  իր հետևորդներին կոչ անելով դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը:

«Ես շատ հպարտ եմ, որ Քըրք Քըրքորյանը երազանքը այլևս իրականություն է: Խնդրում եմ, օգնեք ինձ պահել Քըրքի խոստումը»:

«Խոստում» ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Մեծ եղեռնի տարիներին։