Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անդոնյան. «Հայաստանն ակնհայտ ընտրություն էր»

Gael Andonian. Armenia - Belarus

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը զրուցել է Fifa.com-ի հետ, որի ընթացքում պատմել է հավաքականի ընտրության, իր նորամուտի և այլ տպավորիչ պահերի մասին:

«Դա մեծ անակնկալ էր: Գիշերվա ժամը 2-3-ն էր, շաբաթվա կեսը: Ես չէի սպասում այնտեղ ոչ մեկի, առավելագույնը՝ 1-2 տեղական լրագրողներ: Նման ընդունելությունը մեծ անակնկալ էր ինձ համար, որովհետև ես հայտնի անուն չէի»,-նշում է Անդոնյանը:

Նման ընդունելությունը հասկանալի կլիներ, եթե համաշխարհային մակարդակի աստղ ժամաներ: Սակայն, հյուրն ընդամենը 20-ամյա տղա էր՝ ընդամենը մի քանի րոպե պրոֆեսիոնալ ելույթների փորձով, մեկնաբանում է Fifa.com-ը:

«Երբ դու ժամանում ես օդանավակայան ու տեսնում այդքան մարդ՝ տեսախցիկներով ու դրոշներով, դա իրոք տաքացնում է սիրտդ: Դա նաև որոշակի ճնշում է ավելացնում, քանի որ դու պետք է արդարացնես նրանց վստահությունը»,-նշում է Անդոնյանը:

«Ես երկար չեմ մտածել: Ես թույլ եմ տվել իմ սրտին որոշում կայացնել: Ես 100 տոկոսով հայ եմ, և վաղ տարիքից շփվել եմ այդ մշակույթի հետ: Իմ պապն ու տատն այնտեղից են, նրանց տանը ես հայկական կերակուրներ եմ համտեսել, ծանոթացել եմ մշակույթի հետ, մի քիչ էլ խոսել այդ լեզվով: Սակայն ես ծանոթ չէի երկրին, ու ես դարձա իմ ընտանիքի առաջին անդամը, ով վերադառնում է հայրենիք այն լքելուց հետո:

Երբ վերադարձա հավաքականից, դա ինձ ինքնավստահություն հաղորդեց: Երբ խաղում եմ բարձր մակարդակի հակառակորդի դեմ, ինձ մոտ ավելի լավ է ստացվում: Ես դաշտ եմ դուրս եկել Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Սերբիայի դեմ, ու երբ նման ֆուտբոլիստների դեմ լավ ես հանդես գալիս, դա քեզ վստահություն է հաղորդում:

Ամեն ինչ տարբեր է՝ մարզադաշտը, երկրպագուները, հակառակորդի մակարդակը և խաղի տեմպը: Երբեմն, խաղից առաջ, ես կանգ եմ առնում ու ինքս ինձ ասում, որ ես Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնից գնում եմ դիմակայելու խաղացողների, որոնք մասնակցել են Աշխարհի առաջնությանը, հաղթել Չեմպիոնների լիգան կամ Ոսկե գնդակը: Երբ ես թունելում տեսա Կրիշտիանու Ռոնալդուին, տարօրինակ զգացողություն ունեցա մինչև դաշտ դուրս գալը: Բայց հենց սուլիչը հնչեց, ինձ համար արդեն միևնույն էր, թե ում դեմ եմ դուրս գալու:

Մենք պետք է ավելի միասնական լինենք որպես թիմ, ավելի լավ ճանաչենք միմյանց: Մենք երիտասարդ թիմ ենք, ու մեզ պակասում է այն տակտիկական հոտառությունը, որ պետք է այս մակարդակի համար: Բայց մեր խումբն էլ մյուսների համեմատ բավականաչափ բաց է»,-ասել է Անդոնյանը:


Գաել Անդոնյան. «Անցյալի սխալների փոխարեն մտածում եմ հաջողակ ապագայի մասին» (տեսանյութ)

«Բանանցի» հաղթանակը, Մխիթարյանի և Համբարձումյանի գոլային փոխանցումները. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Քայլ առա՞ջ, թե՞ հետ. Հայաստանի ընտրանու 6 ֆուտբոլիստներ, ովքեր ձմռանը հայտնվեցին նոր ակումբներում

Անդոնյանն ու Պիզելին հայտավորվել են իրենց թիմերի առաջիկա խաղերին

Պաշտոնական. Գաել Անդոնյանը հանդես կգա Հունաստանում

Հունական ակումբը համաձայնության է եկել Գաել Անդոնյանի տեղափոխության վերաբերյալ

Մերոնք դրսում. Ի՞նչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին այս շաբաթ

Հայաստանի հավաքականի պաշտպանը մոտ է Հունաստան տեղափոխվելուն

Գաել Անդոնյանի թիմը նոր մարզիչ ունի

Մերոնք դրսում. Ինչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին

Գաել Անդոնյան.«Հպարտ եմ Հայաստանի հավաքականում խաղալու համար»

Գաել Անդոնյանը բացակայում է «Դիժոնի» հայտացուցակից

Մերոնք դրսում. Ի՞նչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին

Գաել Անդոնյան. «Այսօր մեր բախտը մի փոքր չբերեց»

Գաել Անդոնյան. «Միգուցե Արզումանյանը մի օր նորից վերադառնա հավաքական»

Մերոնք դրսում. Ի՞նչ հանդիպումներ են սպասվում այսօր հայ ֆուտբոլիստներին