Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անդեր Հերերան անվանել է այն կիսապաշտպանին, ում խաղը իրեն հիացնում է

«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդեր Հերերան ընդունել է, որ նախկինում իրեն հիացնում էր Չավիի և Անդեր Ինիեստայի խաղը, սակայն հիմա կարծում է, որ կիսապաշտպանությունում լավագույնն է գործում կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսը:

«Խաղային նոր դիրքս շատ պատասխանատու է, քանի որ այդ դիրքում սխալները պարզապես անթույլատրելի են: Բայց ես դիտում եմ մյուս ֆուտբոլիստների խաղը և փորձում սովորել նրանցից, այդ խաղացողներից է Բուսկետսը: Աշխարհում կա միայն մեկ Բուսկետս, և նա միշտ զբաղված է:

Բայց ես Անդեր Հերերան եմ, և իմ աշխատանքը մի փոքր այլ է: Բուսկետսը հազվադեպ է գնդակ կորցնում: Հիմա Ինիեստայի և Չավի խաղով հիանալու փոխարեն, հետևում եմ Բուսկետսին»,-շեշտել է իսպանացի ֆուտբոլիստը: