Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անարդար մրցավարություն Թուրքիայում հայ մարզիկների նկատմամբ

Թուրքիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր տեղի ունեցան կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը:

Արդեն հաղորդել ենք, որ Հայաստանի 5 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ են տարել, և նվաճել են օլիմպիական ուղեգիր, իսկ մեր մյուս 3 մարզիկները` 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտություն կրեցին ու վաղը կպայքարեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի օլիմպիական վարկանիշ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անդրադարձել է Թուրքիայում ընթացող մրցաշարին՝ ներկայացնելով մրցավարների անարդար որոշումները հայ մարզիկների նկատմամբ:

«Չնայած ձեռք բերած 2 վարկանիշների, այնուամենայնիվ, Թուրքիայի մրցաշարը չկարողացավ պահպանել բռնցքամարտի արդար մրցավարական կաննոները հայ մարզիկների նկատմամբ: 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչներն էր: Արդեն առաջին րոպեից ռինգի մրցավարը անհասկանալի կերպով 2 միավոր հանեց մեր բռնցքամարտիկից, իսկ բռնցքամարտում կորցրած 2 միավորը հետ բերելը գրեթե անհնար է: Նախորդ փուլում Արամը հաղթել էր թուրք մարզիկին:

64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մեկ գլուխ բարձր էր մրցակցից, սակայն անհասկանալի կերպով միավորները գնում էին հակառակորդին:

Այնուամենայնիվ, տղաները չեն ընկճվել և պատրաստ են վաղը պայքարել օլիմպիական ուղեգրերի համար»,- գրում է ՀԲՖ-ն:


Հայ բռնցքամարտիկները վերադարձան Թուրքիայից

Սամսուն-2016. Հովհաննես Բաչկովին չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր

Արամ Ավագյանը Թուրքիայում օլիմպիական ուղեգիր է նվաճել

Սամսուն-2016. Վլադիմիր Մարգարյանը պարտվեց

Սամսուն-2016. Նարեկ Աբգարյանն օլիմպիական ուղեգիր նվաճեց Թուրքիայում

Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը պարտություն կրեցին

Հայ բռնցաքամարտիկը առաջին օլիմպիական ուղեգիրն է նվաճում

Սամսուն-2016. Հայաստանի 5 ներկայացուցիչները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Սամսուն-2016. Վլադիմիր Մարգարյանը նույնպես կիսաեզրափակիչում է

Արամ Ավագյանը հաղթեց թուրք մարզիկին, Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Աբգարյանը ևս կիսաեզրափակչում են

Սամսուն-2016. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սամսուն 2016. Անուշ Գրիգորյանը պարտվեց

Սամսուն 2016. Այսօր կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Հայաստանի 6 ներկայացուցիչներ

Սամսուն-2016. Արամ Ավագյանը քառորդ եզրափակիչում է

Սամսուն-2016. Նիկոլ Արությունովը ևս պարտվել է

Սամսուն 2016.Արման Հովհիկյանը պարտվել է