Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անա Իվանովիչն ավարտում է մարզական կարիերան

Սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Ես որոշել եմ ավարտել կարիերաս պրոֆեսիոնալ թենիսում: Այս որոշումն ինձ հեշտ չի տրվել, սակայն այն ունի նաև իր դրական կողմերը: Ես սկսել եմ թենիսով զբաղվել, երբ հինգ տարեկան էի: Իմ ընտանիքն աջակցել է ինձ այս ողջ ընթացքում, նույնիսկ այն ժամանակ, երբ ես վարկանիշային աղյուսակի առաջին համարն էի»,- մասնավորապես գրել է Իվանովիչը:

Թենիսիտուհին նշել է, որ վնասվածքների պատճառով այլևս չի կարողանում վերագտնել իր նախկին մարզավիճակը, ինչը դարձել է այս որոշման պատճառը: