Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ամռանը «Մանչեսթեր Սիթիից» անվճար կարող է հեռանալ 7 ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ դեռևս որոշում չի կայացրել ակումբի 7 ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ:

Ամռանը Յայա Տուրեն, Պաբլո Սաբալետան, Խեսուս Նավասը, Գաել Կլիշին, Բակարի Սանյան, Վիլի Կաբալերյոն և Տոսին Ադարաբիոյոն կարող են դառնալ ազատ գործակալներ:

«Այդ ֆուտբոլիստների վերաբերյալ արդեն որոշում եմ կայացրել, իսկ ձեզ այդ մասին կպատմեմ մրցաշրջանի ավարտից հետո:

Ակումբը մտադիր է անել այն, ինչ անում էր, այն է՝ պայքարել թիմի համար կարևոր գավաթների համար»,-նշել է կատալոնացի մասնագետը: