Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ամկարը» խզել է պայմանագիրը Ռոբերտ Արզումանյանի հետ

Ինչպես տեղեկացնում է «Ամկարի» պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարությունը խզել է պայմանագիրը թիմի 31-ամյա պաշտպան Ռոբերտ Արզումանյանի հետ: Ֆուտբոլիստի գործարքը խզվել է կողմերի համաձայնությամբ:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել էր ռուսական ակումբ 2 տարի առաջ և պերմյան ակումբի կազմում անցկացրել 13 հանդիպում, իսկ անցած տարի վարձավճարի հիմունքներով հանդես էր գալիս Կարագանդայի «Շախտյորի» կազմում:

Ներկայումս Արզումանյանը ազատ գործակալ է և նոր ակումբի փնտրտուքների մեջ է: