Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ամերիկյան քննարկումներ. «Անարդարություն է, որ Յուրա Մովսիսյանը տարեկան վաստակում է մոտ 2 մլն դոլար»

Ամերիկյան Rslsoapbox-ը վերլուծել է ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիայում ելույթ ունեցող «Ռեալ Սոլթ Լեյքի» ելույթները 2017 թվականին: Ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, այս տարի կայացած 9 հանդիպումներում տոնել է 2 հաղթանակ, գրանցել նույնքան ոչ-ոքի և կրել 5 պարտություն:

Թիմն այդ մրցավեճերից 4-ում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Յուրա Մովսիսյանը հաջողության է հասել 4 անգամ:

Ամերիկյան կայքը գրում է. ««Ռեալ Սոլթ Լեյքի» երկրպագուների համար տարօրինակ էր վիճակագրությունը վերջին՝ «Սպորտինգի» հետ խաղում (0-3). թիմը կատարել է 14 հարված, որից միայն 2-ը՝ դարպասին: Ամենաշատ քննադատություն ստացող ֆուտբոլիստը թիմի հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանն է, ով փորձում է իր վրա վերցնել առաջատարի դերը:

Հայ ֆուտբոլիստը 9 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Դա, իհարկե, վատ ցուցանիշ չէ, բայց չպետք է մոռանալ, որ նա թիմում ստանում է ամենաբարձր աշխատավարձը՝ տարեկան 1,97 մլն դոլար, ուստի նորմալ է, որ հենց Յուրան է հաճախ հայտնվում քննադատության թիրախում: Ի պաշտպանություն Յուրայի՝ պետք է նշել, որ նա թիմակիցներից չի ստանում բավարար աջակցություն. նույնիսկ լավագույն գոլահարին օգնություն է պետք, որպեսզի եզրափակի գրոհները: Նա ԱՄՆ վերադարձից հետո դարձել է 13 գոլի հեղինակ. կարո՞ղ ենք նրանից սպասել ավելին:

Համեմատության համար եկեք դիտարկենք ՄԼՍ-ի նախորդ առաջնության լավագույն 5 ռմբարկուներին, և հասկանանք, թե որքանով է համապատասխանում նրանց խփած գոլերի քանակը ստացած աշխատավարձի հետ.

1. Բրեդլի Ռայթ-Ֆիլիպս – տարեկան աշխատավարձը՝ 1,635,000 մլն դոլար – 24 գոլ – ամեն գոլի արժեքը՝ 68,125 դոլար

2. Դավիդ Վիլյա – տարեկան աշխատավարձը՝ 5,610,000 մլն դոլար – 23 գոլ – ամեն գոլի արժեքը՝ 243,913 դոլար

3. Սեբաստիան Ջիովինկո – տարեկան աշխատավարձը՝ 7,115,555 մլն դոլար – 17 գոլ – ամեն գոլի արժեքը՝ 418,562 դոլար

4. Իգնասիո Պիատի – տարեկան աշխատավարձը՝ 450,000 դոլար – 17 գոլ – ամեն գոլի արժեքը՝ 26,470 դոլար

5. Դոմ Դոյեր – տարեկան աշխատավարձը՝ 668,750 դոլար – 16 գոլ – ամեն գոլի արժեքը՝ 41,796 դոլար

Յուրա Մոովսիսյան

Այս առումով Մովսիսյանի ցուցանիշը նախորդ մրցաշրջանում կազմել է 219,305 դոլար ամեն գոլի համար, ինչն ավելի էժան է, քան Դավիդ Վիլյայի և Սեբաստիան Ջիովինկոյի դեպքում, բայց ավելի թանկ՝ համեմատած նախորդ երեքի հետ: Եթե նա այս մրցաշրջանում հասնի 15 գոլի սահմանագծին, ապա նրա գոլի արժեքը կդառնա 131,583 դոլար:

Գոլահար հարձակվողը թանկ հաճույք է ամենուր: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա նրա՝ թիմին բերած օգուտը պաշտպանական գործողությունների ժամանակ քննարկման այլ թեմա է, բայց եզրակացությունն այն է՝ ԱՄՆ-ում լավ է վճարվում այն ֆուտբոլիստը, ով ունակ է գնդակներ ուղարկելու մրցակցի դարպասը»:

«Անարդարություն է, որ նա տարեկան վաստակում է մոտ 2 մլն դոլար»

Հատկանշական է, որ երկրպագուների մեծ մասը մեկնաբանություններով կարծիք է հայտնել, որ Մովսիսյանը վաստակում է ավելին, քան արժանի է: Նրանցից մեկը գրել է. «Այո, փաստերը խոսուն են: Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս է այս տղան տարեկան վաստակում մոտ 2 մլն դոլար: Դա նրա և իր գործակալի գործն է, բայց կարծում եմ՝ այս փաստն անարդարություն է»:

Մեկ այլ երկրպագու գրել է. «Չեմ կարծում՝ արժե Մովսիսյանին համեմատել, օրինակ, Դավիդ Վիլյայի կամ Ջիովինկոյի հետ: Նրանք մեծ անունով ֆուտբոլիստներ են, խփում են շատ ավելի շատ, բացի այդ, հեղինակություն են բերում ակումբին: Նրանց շնորհիվ մամուլն ավելի լավ է վերաբերվում թիմին, ավելի շատ երկրպագուներ են գալիս մարզադաշտ: Չեմ կարծում՝ Յուրայի ներկայությունը «Ռեալ Սոլթ Լեյքում» այդ առումով որևէ բան է փոխում»:


Յուրա Մովսիսյանը խոսել է «Խոստումը» ֆիլմի մասին և նկարագրել է իր հոգու ցավը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը՝ MLS-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկում

Յուրա Մովսիսյանը հերթական գոլն է խփել ՄԼՍ-ում (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը կոչ է արել այցելել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմի պրեմիերային

Յուրա Մովսիսյանը հայտնվել է ՄԼՍ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Յուրա Մովսիսյանը հերթական գոլն է հեղինակել ՄԼՍ-ում (տեսանյութ)

Յուրա Մովսիսյան. «Պահ է գալիս՝ պետք է ապացուցես, որ քո ջանքերով ես անուն ձեռք բերել»

Յուրա Մովսիսյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի մասին

Յուրա Մովսիսյանը գրավել է «Լոս-Անջելես Գելեքսիի» դարպասը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը, Կական, Դավիդ Վիլյան, Ռաֆա Մարկեսը և ՄԼՍ-ի աստղերը պատրաստվում են նոր մրցաշրջանին (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է «Ռեալ Սոլթ Լեյքին» հաղթելու «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» ֆուտբոլիստներն ԱՄՆ-ում հանդիպել են Յուրա Մովսիսյանին (լուսանկար)

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 16-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյան vs «Մինեսոտա Յունայթեդ» (տեսանյութ)

«Ռեալ Սոլթ Լեյքը» ոչ-ոքի է խաղացել «Մինեսոտա Յունայթեդի» հետ. Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է սուրբ Վալենտինի օրը (լուսանկար)