Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալֆոնսո Պերես. «Պիկեն խաղում է Իսպանիայի հավաքականում, բայց աջակից է Կատալոնիայի անկախությանը»

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ալֆոնսո Պերեսը խոսել է Իսպանիայի հավաքականում հանդես եկող կատալոնացիների մասին:

«Եթե Գվարդիոլան այդքան կատալոնացի էր, ապա նրա համար ամենաազնիվ լուծումն Իսպանիայի հավաքականից հեռանալը կլիներ:

Պիկեն հիմա նույն դիրքորոշումն ունի: Հիմա նա խաղում է Իսպանիայի հավաքականում, բայց երբ գա ժամանակը, Կատալոնիայի անկախությանն աջակցելու կոչեր կանի:

Ես դեմ չեմ կատալոնացիներին. որդիս Բարսելոնայում է ծնվել, ու եթե ես այդքան արմատական լինեի, այնպես կանեի, որ Մադրիդում կամ Սևիլիայում լույս աշխարհ գար:

Նորից եմ կրկնում՝ ես դեմ չեմ կատալոնացիներին, այլ դեմ եմ նրանց, ովքեր կոչեր են անում Կատալոնիայի անկախացման մասին»,- ասել է Պերեսը: