Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալեսանդրո Ֆլորենցին չհասցնելով ապաքինվել ծանր վնասվածքից, նորից պատռել է ծնկի խաչաձև կապանները

«Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով դեռ չէր հասցրել ապաքինվել հոկտեմբերին ստացած ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, նորից հայտնվել է ակումբի հոսպիտալում:

Փետրվարի 14-ին մարզման ժամանակ իտալացի ֆուտբոլիստը նորից վնասել է ծունկը: Բուժզննման արդյունքում հայտնի է դարձել, որ վերջինիս մոտ նորից պատռվել են ձախ ծնկի խաչաձև կապանները: Ֆլորենցին նորից կվիրահատվի, իսկ ապաքինման համար կպահանջվի 6-8 ամիս, հայտնում է Football Italia-ն: