Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալեքսա Սիմովիչ․ «Արթիկը» շատ լավ երկրպագուներ ունի, և միգուցե այդ պատճառով սկզբում վատ էինք պաշտպանվում»

simovic - Ալեքսա Սիմովիչ․ «Արթիկը» շատ լավ երկրպագուներ ունի, և միգուցե այդ պատճառով  սկզբում վատ էինք պաշտպանվում»

Ա լիգայի եզրափակիչի «Արթիկի» դեմ առաջին խաղից հետո «Արցախի» խաղացող Ալեքսա Սիմովիչը կիսվեց տպավորություններով և շեշտեց, որ մարզչի հրահանգների շնորհիվ նրանք կարողացան հաղթահարել երկրպագուներից եկող ճնշումը ու բարելավել խաղը պաշտպանությունում։

Նշենք, որ Սիմովիչը խաղաց մոտ 39 րոպե՝ վաստակելով 30 միավոր, կատարելով 8 արդյունավետ փոխանցում և տիրելով օղակից անդրադարձած 4 գնդակի։

«Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու, քանի որ հեշտ եզրափակիչներ չեն լինում։ «Արթիկը» իսկապես լավ երկրպագուներ ունի, և միգուցե հենց դրա պատճառով մեկնարկում վատ էինք պաշտպանվում։ Բայց աստիճանաբար սկսեցինք ավելի ու ավելի լավ խաղալ։ Սա ընդամենը առաջին խաղն էր, մենք պետք է պատրաստվենք պատասխան խաղին։

2-րդ քառորդից հետո մարզիչը ասաց, որ պետք է կենտրոնանանք և մտածենք միայն բասկետբոլի մասին, այլ ոչ թե երկրպագուներից եկող ճնշման մասին։ Կարող եմ ասել, որ հենց դրա շնորհիվ հաղթեցինք։

Մենք մեկ օր ունենք հանգստանալու և ևս մեկ օր հաջորդ խաղին պատրաստվելու համար։ 2-րդ խաղը նույնպես հեշտ չի ստացվելու, քանի որ «Արթիկը» ձգտելու է հաղթանակի»,-եզրափակեց սերբ բասկետբոլիստը։


Արեգ Վաթյան. «Արցախը» նոր տարում կփորձի ավելի լուրջ առաջնություններում հանդես գալ, ավելի լուրջ թիմ պահել, սա միայն սկիզբն է»

Արա Պողոսյան. «Եթե ցանկանանք Ա լիգան կունենա 12 կամ 14 թիմ, բայց դա սխալ է»

Ալբերտ Թադևոսյան. «Վերջին 2 ամիսների վատագույն խաղը անցկացրինք, բայց գլխավորն այն է, որ հաղթեցինք»

Արման Հակոբյան. «Արցախը» միանշանակ ուժեղ թիմ է»

«Արցախի» չեմպիոնությունը և պարգևատրման արարողությունը (ֆոտոշարք)

Հայտնի է, թե երբ կկայանա «Արցախ»-«Արթիկ» հանդիպումը

Այսօր բասկետբոլ չկա. «Արցախ» – «Արթիկ» հանդիպումը հետաձգվել է

Արեգ Վաթյան․ «Մի փոքր թերագնահատել էինք «Արթիկին», բայց հետո հասկացանք, որ ավելի լուրջ պետք է մտնենք խաղի մեջ»

Ա լիգայի աստղերին վայել խաղ. Ամենաթեժ դրվագները մեր աչքերով (ֆոտոշարք)

Սարգիս Ստեփանյան․ «Ուրատուն» այսօր խաղաց իր հնարավորությունների 50 տոկոսով, եթե ոչ՝ ավելի քիչ»

Ա լիգա. «Արթիկը» կրկին հաղթեց ՖԻՄԱ-ին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Արեգ Վաթյան․ «Ինչ մրցակից էլ լինի, «Արցախը» ամեն ինչ անելու է հաղթանակի համար»

Կոնստանտին Միրզոյանցը՝ Ա լիգայի եզրափակիչ հանդիպման մասին․ «Ոչ մի թիմ ֆավորիտ չի կարելի համարել, այստեղ ամեն ինչ կախված է մեկ միավորից»

Սիմովիչը՝ «Ուրարտուի» նկատմամբ հաղթանակի մասին․ «Ոչ ոք մեզ չէր հավատում, բայց մենք արեցինք անհնարինը»

Ա լիգա. «Ուրարտու Վիվարոն» լքում է պայքարը (տեսանյութ)

«Արցախ»-«Ուրարտւ Վիվառո»․ Արցախում մթնոլոտը թեժ է․ ֆոտոշարք հանդիպումից