Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալեքսիս Սանչեսը կարող է վերադառնալ «Բարսելոնա», եթե Սամպաոլին գլխավորի կատալոնական ակումբը

The Express-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» կարող է թիմ վերադարձնել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, եթե «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին փոխարինի Լուիս Էնրիկեին կատալոնական ակումբի ղեկին:

Տեղեկացվում է, որ եթե չիլիացի մասնագետը անցնի «Կապտանռնագույների» ղեկին, ապա նրան առաջնային տրանսֆերային նպատակը կլինի իր հայրենակցի տրանսֆերային իրավունքների ձեռք բերումը: Սամպաոլին հավատացած է, որ իր լավ հարաբերությունները Սանչեսի հետ կօգնեն այդ գործարքի կայացման գործում:

Լուիս Էնրիկեն հայտնվել է քննադատությունների թիրախում ՊՍԺ-ից  ջախջախիչ պարտություն կրելուց հետո: Բացի այդ, «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ընթանում է 2-րդ տեղով՝ մեկ միավորով զիջելով «Ռեալին», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել:

Հատկանշական է, որ «Արսենալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում պարտություն է կրել Մյունխենի «Բավարիայից» (5-1), ինչպես նաև Անգլիայի առաջնությունում կորցրել է միավորներ չեմպիոնական մրցավազքում: «Զինագործների» անհաջողությունները կարող են 28-ամյա ֆուտբոլիստին ստիպել վերադառնալ «Բարսելոնա», որտեղ ամեն ինչ ավելի լավ է ընթանում:


8 ֆուտբոլիստ, ովքեր կպայքարեն ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման համար

«Բավարիան» 2 մեգա տրանսֆեր է նախապատրաստում

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

«Արսենալը» արտագնա խաղում հաղթում է «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Սանչեսի գործակալը բանակցություններ է վարում գրանդ ակումբի հետ

Տիերին Անրին կրկին «կծել» է «Արսենալի» ներկայիս ֆուտբոլիստներին

«Արսենալը» հաղթում է «Միդլսբրոյին».( տեսանյութ)

Անրի. «Եթե Նեյմարը վաղը զանգահարի Ալեքսիսին և հարցնի «Արսենալի» մասին, նա ի՞նչ է պատասխանելու»

Սանչեսը կարող է տեղափոխվել Չինաստան

Ալեքսիս Սանչեսը որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան

Վենգերը հայտնել է Սանչեսի որոշման մասին

The Telegraph. Ալեքսիս Սանչեսը արդեն կատարել է իր ընտրությունը

ՊՍԺ-ն և «Չելսին» բանակցություններ են Սանչեսի գործակալի հետ

Արսեն Վենգեր. Վստահ եմ, որ Սանչեսը և Օզիլը կմնան «Արսենալում»» (ՖՈՏՈ)

Սանչես. «Ցանկանում եմ խաղալ այնպիսի թիմում, որը հաղթում է»

«Չելսին» մտադիր է Ազարին փոխարինել Պրեմիեր լիգայի աստղերից մեկով