«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գտնում է, որ «ծեր սինյորայի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին, նույնիսկ առանց Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելու:
«Վերջերս մի հոդված կարդացի, որտեղ ասվում էր, որ եթե մենք հաղթենք Չեմպիոնների լիգան, ապա Բուֆոնը կդառնա «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդը:
Նա արժանի է այդ մրցանակին, անկախ այն ամենից, ինչ կկատարվի Քարդիֆում: Բուֆոնը շատ նվաճումների է հասել և դեռ շատ բանի է հասնելու»,-շեշտել է Ալեգրին:
«Յուվենտուս»-«Ռեալ Մադրիդ» եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 3-ին Քարդիֆում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո