Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալեգրի. «ՉԼ եզրափակչից մեզ բաժանում է ընդամենը 90 րոպե»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Յուվենտուս» – «Մոնակո» խաղի սպասելիքների մասին:

«Ֆրանսիացիները այլևս կորցնելու բան չունեն, նրանք կարող են հարձակվողական ոճի ֆուտբոլ խաղալ, որը մեզ համար դժվարություններ կստեղծի: Նրանք շատ ուժեղ հարձակման գիծ ունեն, մենք պետք է զգույշ լինենք:Մենք պետք է ագրեսիվ խաղ ցուցադրենք, կարծում եմ ավելի լավ կարող ենք խաղալ քան Մոնակոյում, այնտեղ մենք մի քանի սխալներ ունեինք»,- ասել է Ալեգրին:

«Թիմն այժմ հիանալի մարզավիճակում է, պետք է սառնարյուն լինենք: Շատ լարված դիմակայություն է մեզ սպասվում: Առաջին խաղի արդյունքը դեռ ոչինչ չի ասում, մենք պետք է «Մոնակոյին» պրեսինգի ենթարկենք և  գոլեր բաց չթողնենք, եզրափակչից մեզ ընդամենը 90 րոպե է բաժանում»,- հավելել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Մոնակո» – «Յուվենտուս» խաղը ավարտվել էր իտալացիների հաղթանակով ՝ 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը՝ 22:45-ին:


Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

Ինչ է անում «Մոնակոյի» երիտասարդ ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն երկրպագուների հետ լուսանկարվելու ժամանակ (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Մոնակո». Կիլիան Մբապեն վերջ դրեց Բուֆոնի «չոր» սերիային ՉԼ փլեյ-օֆֆում (տեսանյութ)

Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու է խփած գոլերից հետո ծալում ձեռքերը

Քանի՞ տարեկան էին «Մոնակոյի» երիտասարդ ֆուտբոլիստները, երբ Ջանլուիջի Բուֆոնը իր նորամուտը նշեց մեծ ֆուտբոլում

Մբապեն համաձայնվել է «Ռեալ» տեղափոխությանը

Անխոցելի Բուֆոնն ու Հիգուայինի փայլուն խաղը հաղթանակ բերեցին «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Մոնակոյի» պատուհասը՝ Գոնսալո Հիգուային (տեսանյութ)

«Մոնակո» – «Յուվենտուս». Հայտնի են մեկնարկային կազմերը

Բուֆոն. «Իմ ֆուտբոլային կարիերան տարիքով ավելի մեծ է քան Կիլիան Մբապեն»

Մբապե. «Կանեմ ամեն ինչ Բուֆոնին հաղթելու և գոլ խփելու համար»

Գործակալ. «Մոնակոն» պատրաստ է 80 մլն եվրոյով վաճառել Մբապեի միայն մեկ ոտքը

«Մոնակոյի» ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական գումարներ վճարել Մբապեի դիմաց

«Ծերուկ» Բուֆոնն ընկել է Մբապեի հետևից, իսկ Սիմեոնեն վրեժխնդիր է լինում Ռամոսից. ՉԼ վիճակահանությունը՝ Օմար Մոմանիի աչքերով (ծաղրանկար)