Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալբերտ Սաֆարյան. «Երկրորդ կեսում խաղում մեծ լարվածություն կար»

«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի փոխարեն «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (1-2) հետխաղյա մամուլի ասուլիսին էր ներկայացել նրա օգնական Ալբերտ Սաֆարյանը.

-Առաջին խաղակեսը մի փոքր ոչ կենտրոնացած սկսեցինք և գոլ բաց թողեցինք: Դաշտի կենտրոնական հատվածն էինք զիջել, ճիշտ չէինք դասավորվել: Բայց երկրորդ խաղակեսում փոփոխությունների հաշվին խաղը բավական ակտիվացավ, նաև տակտիկապես սկսեցինք ճիշտ հանդես գալ: Գնդակը վերահսկում էինք, ավելի ազատ էին գործում, ինչի արդյունքում պատասխան գոլ խփեցինք: Առավելությունն արդեն մեր կողմն էր:

Երկու տարբեր խաղակեսեր ստացվեցին: Մեծ լարվածություն կար խաղում, երբ հաշիվը 2-1 էր: Շատ հավանական էր, որ խփեինք երկրորդ գոլը, և ամեն բան այլ կերպ կլիներ:

Վարդան Արզոյանը բացակայում էր հայտացուցակից: Ո՞րն էր պատճառը:

-Նա մարզման ժամանակ ոտնաթաթի վնասվածք էր ստացել: