Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (1-3) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Խաղը ցույց տվեց, որ մեր թիմը նորմալ մարզավիճակում է գտնվում: Կար պայքար, խաղալու և հաղթելու ցանկություն: «Ալաշկերտը» փորձառու ֆուտբոլիստներով համալրված թիմ է: Ոչ ոք չի կասկածում նրանց պոտենցիալի վրա: Համենայն դեպս, տղաները շատ աշխատանք կատարեցին, որ դրական արդյունք ունենանք:

Ուզում եմ ասել, որ մենք հետագայում էլ պետք է վստահությունն ավելացնենք, կարողանանք այս մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի, գրագետ ֆուտբոլ ցուցադրել: Շնորհավորում եմ «Ալաշկերտին» հաղթանակի կապակցությամբ:

Երբ «Ալաշկերտն» առաջ անցավ հաշվի մեջ, «Արարատը» հետագայում հարձակման գծում բավականաչափ ակտիվ չէր: Ինչո՞վ դա կպայմանավորեք:

-Դա նրանից էր, որ մրցակիցը շատ կազմակերպված, գրագետ ֆուտբոլ էր ցուցադրում: Պատահական չէ, որ Հայաստանի չեմպիոնն է և ունի փորձառու մի շարք ֆուտբոլիստներ: Բնական է, որ դժվար է նրանց դեմ խաղում վտանգավոր գրոհներ կազմակերպել: Այդուհանդերձ, մենք տեսնում ենք մեր թիմի առաջընթացը: Պետք է հույսներս դնենք մեզ վրա, չնայենք ուրիշ թիմերին, կենտրոնանանք մեր խաղի վրա:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»

Աբրահամ Խաշմանյան. «Մեր թիմը շավ լավ խաղաց, ու հաղթանակը տրամաբանական էր»