Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալբերտ Սաֆարյան. «Մենք «Բանանցին» պարտվեցինք մեր իսկ սխալների պատճառով»

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանը, ով հետխաղյա մամուլի ասուլիսին էր ներկայացել Արկադի Անդրեասյանի փոխարեն (նա վատառողջ էր), «Բանանցից» կրած պարտությունից հետո (1-2) հետևյալ կարծիքն է հայտնել հանդիպման մասին.

-Տրամադրված էինք խաղին, այն շատ կարևոր էր մեզ համար հոգեբանական առումով: Որոշ դրվագներում սխալների պատճառով պարտվեցինք: Գոլային պահերով հարուստ խաղ չէր, ավելի շատ պայքար էր ընթանում, թե ով կիշխի դաշտի կենտրոնում: Որոշել էինք ավելի խորքից գործել: Ֆուտբոլում այսպիսի օրենք կա՝ ով շատ է սխալվում, նա էլ պարտվում է: Մենք պարտվեցինք մեր իսկ սխալների պատճառով:

Երկրորդ կեսում փոփոխությունների շնորհիվ մեր խաղն ակտիվացավ, սուր գրոհներ էինք կազմակերպում և գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում գոլ հեղինակեցինք: Բայց դա բավական չէր: Կրկին զգացնել տվեց փորձի պակասը: Ունեինք ֆուտբոլիստներ, ովքեր նոր էին միացել մեզ վնասվածքներից հետո: Կարծում եմ՝ տղաները հետագայում ավելի կազմակերպված և պատասխանատու կլինեն, որպեսզի նման սխալներ թույլ չտան:

Խոսեցիք փորձի պակասի մասին, բայց այսօր ամենապատասխանատու պահերում սխալվեցին թիմի փորձառու ֆուտբոլիստները, այդ թվում՝ Ռաֆայել Սաֆարյանը: Ի՞նչ կասեք այդ մասին: 

-Ես չխոսեցի կոնկրետ Ռաֆայելի մասին, այլ ամբողջ թիմի: Չենք կարող միայն նրան մեղադրել:

Գարնանային հատվածում 4 խաղերում այսօր առաջին գոլը խփեցիք: Ի՞նչն է հարձակման գծում նման խաղի պատճառը: 

-Այսօր երկրորդ համարով էինք խաղում, իսկ մյուս հանդիպումների մասին չեմ ցանկանում խոսել: Գնացքը որ գնում է, չպետք է վազել հետևից…


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում