Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալբերտ Սաֆարյան. «Այսօր մրցում էին առաջնության առաջին և վերջին թիմերը, բայց խաղի առումով ոչ մի տարբերություն չկար»

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանը «Շիրակից» կրած պարտությունից հետո (0-1) կայացած մամուլի ասուլիսում հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Բոլորդ էլ գիտեք, որ մրցում էին առաջնության առաջին և վերջին հորիզոնականներում ընթացող թիմերը, բայց խաղի առումով ոչ մի տարբերություն չկար: Կցանկանայի նշել, որ մեզ մոտ թիմային խաղը կարգավորվել է, սկսել ենք բավականին ճիշտ ֆուտբոլ խաղալ: Եթե հաջողությունը մի փոքր մեր կողմը լիներ, կարող էինք խուսափել պարտությունից: Գոլը բաց թողեցինք մեր սխալի պատճառով, իսկ մեր պահերը չիրացրինք:

Բնականաբար, պարտությունը չի կարող բավարարել: Սակայն, թիմային խաղի առումով առաջընթաց նկատում ենք: Գնալով ավելի լավ հանդես կգանք: Այն, ինչ տեսանք երկրորդ խաղակեսում, հուսադրող է: Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի առթիվ:

Նշեցիք թիմային խաղի բարելավման մասին, սակայն թիմը հաճախ պարտություններ է կրում ֆուտբոլիստների անհատական սխալների պատճառով: Դա ինչո՞վ եք պայմանավորում: 

-Անցյալից չեմ ցանկանում խոսել: Իսկ այժմ կարող եմ ասել, որ մենք առաջադիմում ենք: Այսօր ընդմիջումից հետո խաղային առավելություն ունեինք: Գնդակին շատ էինք տիրում, թիմային խաղ էլ կար: Սա նկատի ունեմ: