Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալբերտ Սաֆարյան. «Առաջընթացը երևում է. հաջորդ խաղին ավելի մարտունակ կներկայանանք»

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանը «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Ընդհանուր առմամբ, լարված խաղ էր: «Փյունիկը» վերջին երկու խաղում պարտվել էր, մենք էլ անհաջող շարք ունեինք: Վերլուծել էինք և ճիշտ եզրահանգումների եկել: Այսօր բավականին լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, մեր մարտավարության մեջ փոփոխություններ էին եղել: Այն ֆուտբոլիստները, որոնց վստահել էինք, արդարացրին սպասելիքները, և դրական արդյունք ստացանք:

Անցյալ խաղից հետո ասել էի, որ թիմն աստիճանաբար խաղային ձեռագիր է ձեռք բերում, թիմային խաղն արդեն բավականին լավ է: Այսօրվա խաղը դրա ապացույցն էր: Տղաները վստահ էին խաղում և օգտվեցին մրցակցի սխալից:

Հոգեբանական առումով ի՞նչ նշանակություն ուներ այս հաղթանակը թիմի համար: 

-Այն կարևոր էր ամեն տեսանկյունից: Թիմը նոր էր ձևավորվում, նոր ֆուտբոլիստներ են: Այս հաղթանակից հետո նրանք իրենց ավելի լավ կզգան: Այս վստահությունը շարունակական կլինի և հաջորդ խաղին ավելի մարտունակ կներկայանանք: Առաջընթացը երևում է:

Էլ ո՞ւմ «տրամադրությունն եք գցելու»: 

-Խնդիրը նա, որ միշտ դրական արդյունքներ ունենանք: Թիմը ճիշտ ուղու վրա է: Գլխավոր մարզիչը շատ աշխատանք է կատարում այդ ուղղությամբ: Հուսով եմ՝ հետագայում ավելի դրական արդյունքներ կունենանք: