Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտն» ընկերական խաղում պարտվել է «Արարատին»

Աբրահամ Խաշմանյան

Հուլիսի 30-ին Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում ստուգողական հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և «Արարատի» միջև: «Արարատը» կամային հաղթանակ է տարել 2-1 հաշվով:

Խաղի հաշիվը բացել է Նորայր Գյոզալյանը, սակայն «Արարատի» ֆուտբոլիստներ Սերգեյ Ավագիմյանն ու Գևորգ Նռանյանն իրենց գոլերի շնորհիվ հաղթանակ են կորզել թիմի համար:

Նշենք, որ «Արարատի» գործողությունները ղեկավարել է նորանշանակ գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը: