Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտն» ընդամենը 8 րոպեի ընթացքում վճռեց «Արարատի» հետ հանդիպման ելքը

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի՝ «Արարատ» – «Ալաշկերտ» հանդիպումը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին խաղակեսից հետո գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Երկրորդ խաղակեսում նույնպես հյուրերն առավելություն ունեին, բայց չէին կարողանում գոլերով եզրափակել գրոհները: Այդուհանդերձ, վերջնամասը շատ հաջող է դասավորվել Արամ Ոսկանյանի թիմի համար: Նրանք ընդամենը 8 րոպեի ընթացքում 3 գնդակ են ուղարկել Գոռ Էլյազյանի պաշտպանած դարպասը և հաղթել 3-0 հաշվով:

74-րդ և 77-րդ րոպեներին դուբլ է ձևակերպել Միհրան Մանասյանը, իսկ 82-րդ րոպեին հաշիվը եռապատկել է փոխարինման դուրս եկած Զավեն Բադոյանը:

«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո վաստակել է 39 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, թեև 37 միավոր ունեցող «Շիրակը» դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել: «Արարատը» 6 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Թիմերի մեկնարկային կազմերը՝ «Արարատ». Գոռ Էլյազյան, Ռևիկ Եղիազարյան, Արգիշտի Պետրոսյան, Վարդան Արզոյան (Դավիթ Գրիգորյան), Ռաֆայել Սաֆարյան, Յուրի Գարեգինյան (Արթուր Ստեփանյան), Սերգեյ Մկրտչյան, Արեգ Ազատյան, Գոռ Պողոսյան, Արամ Հովսեփյան (Գևորգ Պողոսյան), Գեղամ Թումբարյան:

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Դմիտրո Խովբոշա, Վահագն Մինասյան, Արարատ Առաքելյան, Դանիել Ստոյկովիչ, Արտակ Գրիգորյան, Արտակ Դաշյան (Ացամազ Բուրաև), Արտակ Եդիգարյան, Ուրոշ Նենադովիչ (Արթուր Եդիգարյան), Լեստեր Պելտիեր (Զավեն Բադոյան), Միհրան Մանասյան:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում