Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտն» ավելի սուր է զգում չեմպիոնության համը, «Բանանցը»՝ կրկին հեռանում առանց գոլի. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 19-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրը: «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության է հասել «Բանանցի» նկատմամբ: Երկրորդ խաղակեսում աչքի են ընկել Միհրան Մանասյանը, Արտակ Եդիգարյանը և Արտակ Դաշյանը: «Ալաշկերտը» 58 միավորով մնում է առաջատարը և մեկ խաղ պակաս անցկացրած «Գանձասար-Կապանին» գերազանցում է արդեն 6 միավորով: «Բանանցը» 7-րդ անընդմեջ մրցավեճում խաղադաշտից հեռացել է առանց խփած գնդակի:

  • «Արսենալի» լեգենդար պաշտպան Մարտին Քեուն. ««Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվողական ֆուտբոլ չի խաղում: Ճիշտ չէ, որ Բունդեսլիգայի նախորդ առաջնության լավագույն ասիստենտ Մխիթարյանը պետք է ավելի շատ մտածի պաշտպանության մասին, ինչպես «Արսենալի» հետ խաղում էր: Մոուրինյոն սխալ է օգտագործում Հենրիխի ներուժը: Եթե վերջինս խաղար «Չելսիում», ապա կգործեր Ազարի կամ Պեդրոյի դիրքում»:
  • «Կայրաթի» հարձակվող Անդրեյ Արշավին. «Վստահ եմ՝ Ղազախստանի հավաքականը Բորոդյուկի օրոք շուտով կարող է խաղալ Հայաստանի հավաքականի հետ՝ ոչ թե երազելով ոչ-ոքիի մասին, այլ փորձելու հաղթել: Ես թիմակիցներիս ասել եմ՝ ձեր և հայկական ընտրանու միջև միակ տարբերությունը Մխիթարյանն է: Միաժամանակ, Բաուրժան Իսլամխանը իր որակներով Հենրիխից վատ չէ, պետք է պարզապես զարգացնել ունակությունները»:
  • Ուկրաինայի Մ-21 առաջնության 30-րդ տուրում «Ստալը» գերգոլառատ խաղում մրցել է «Դնեպրի» հետ և զիջել 4-7 հաշվով: Արամ Ադամյանը փոխարինման է մտել 85-րդ րոպեին, իսկ Արթուր Դանիելյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալ Մ-21»-ը 7-րդ տեղում է:
  • Ուզբեկստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Կիզիլկումը» սեփական հարկի տակ ուժերն է չափել «Նևֆտչիի» հետ և փոխանակել 2-ական գնդակ: Արթուր Գևորգյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 80-րդ րոպեին: «Կիզիլկումը» զբաղեցնում է 13-րդ տեղը:
  • Ղազախստանի 2-րդ դիվիզիոնի 7-րդ տուրում «Աստանայի» երիտասարդական թիմը հյուրընկալել է «Օրդաբասիի» երկրորդ թիմին և հաղթանակ տոնել 2-1 հաշվով: Գևորգ Նաջարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը; «Աստանան» ընթանում է 8-րդ հորիզոնականում:
  • Սիրիայի հավաքականի հարձակվող Մարտիկ Մարտիկյանը լքել է Հորդանանի «Ալ-Ջազիրա» ակումբը, որը երկրի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Նա տեղափոխվել է Քաթարի Բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Ալ-Արաբի», որը վերջին առաջնությունն ավարտել է 9-րդ հորիզոնականում:
  • Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոնի 34-րդ տուրում «Լիոն-Դյուշերը» մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով պարտություն է կրել «Էպինալից»: Մատյո Եզիկյանը փոխարինման է մտել 57-րդ րոպեին: «Լիոն-Դյուշերը» 7-րդ տեղում է:

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին