Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտն» Արտակ Եդիգարյանի դուբլի շնորհիվ հաղթեց «Բանանցին» և կրկին առաջատար է (տեսանյութ)

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային՝ «Ալաշկերտ» – «Բանանց» հանդիպումը: Դաշտի տերերն առավելության հասան 2-0 հաշվով:

Հյուրերը 26-րդ րոպեից գործում էին 10 հոգով: Վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվել էր դարպասապահ Ստեփան Ղազարյանը: «Ալաշկերտի» ֆուտբոլիստները ստացել էին տուգանային հարվածի իրավունք, որը 28-րդ րոպեին վարպետորեն է իրացրել Արտակ Եդիգարյանն ու բացել հաշիվը:

Նույն ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսի արդեն մեկնարկում դուբլ է ձևակերպել ու կրկնապատկել հաշիվը: 52-րդ րոպեին գործող չեմպիոնը կարող էր ավելի ամրապնդել իր առավելությունը, սակայն Միհրան Մանասյանը վրիպեց 11-մետրանոց նշակետից: Արամ Հայրապետյանը փրկեց իր թիմին:

«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո իր ակտիվում գրանցեց 45 միավոր և ժամանակավորապես բարձրացավ 1-ին հորիզոնական, իսկ «Բանանցը» 19 միավորով մնաց 5-րդ տեղում:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Դանիել Ստոյկովիչ, Վահագն Մինասյան, Արարատ Առաքելյանվել , Խորեն Վերանյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան (Իրակլի Կվեկվեսկիրի), Արտակ Դաշյան (Արտակ Գրիգորյան), Միհրան Մանասյան, Ուրոշ Նենադովիչ (Լեստեր Պելտիեր):

Մնացին պահեստայինների նստարանին՝ Գևորգ Կասպարով, Անդրանիկ Ոսկանյան, Զավեն Բադոյան, Ացամազ Բուրաև:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:

«Բանանց». Ստեփան Ղազարյան (հեռացվել է խաղադաշտից), Գևորգ Խուլոյան, Վլատկո Դրոբարով, Ժիրայր Մարգարյան, Հակոբ Համբարձումյան, Կարեն Հարությունյան (Արամ Խամոյան), Արամ Բարեղամյան, Նարեկ Պետրոսյան, Վալտեր Պողոսյան (Գրիգոր Աղեկյան), Հովհաննես Իլանգյոզյան (դարպասապահ՝ Արամ Հայրապետյան), Նենադ Ինյաց (Հայկ Ոսկանյան):

Մնացին պահեստայինների նստարանին՝ Հայկ Սարգսյան, Էմիլ Եղիազարյան, Էդգար Մովսեսյան:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»