Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտը» վստահ հաղթանակ տոնեց և կրկին առաջնության առաջատարն է (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Փյունիկը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել էր «Ալաշկերտին»:

Հյուրերը հաղթանակ տոնեցին 3-0 հաշվով: 39-րդ րոպեին հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչը, իսկ 63-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաջողության հասավ Վահագն Մինասյանը: 89-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Լեստեր Պելտիերը վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք իր թիմի համար, որն անվրեպ իրացրեց Արտակ Եդիգարյանը:

Գործող չեմպիոնն իր ակտիվում գրանցել է 42 միավոր և կրկին առաջատարն է, իսկ փյունիկցիները 36 միավորով եզրափակում են լավագույն քառյակը:

Թիմերի մեկնարկային կազմերը և բոլոր փոխարինումները՝

«Ալաշկերտ». 93. Արսեն Բեգլարյան, 6. Արարատ Առաքելյան, 3. Անդրանիկ Ոսկանյան, 2. Դմիտրո Խովբոշա, 10. Խորեն Վերանյան, 8. Գագիկ Դաղբաշյան, 19. Վահագն Մինասյան, 9. Արտակ Դաշյան (4. Սաշա Ֆիլիպովիչ), 17. Արտակ Եդիգարյան, 20. Արթուր Եդիգարյան (11. Իրակլի Կվեկվեսկիրի), 15. Ուրոշկ Նենադովիչ (14. Լեստեր Պելտիեր):

Պահեստայիններ՝ 1. Գևորգ Կասպարով, 5. Դանիել Ստոյկովիչ, 11. Իրակլի Կվեկվեսկիրի, 4. Սաշա Ֆիլիպովիչ, 13. Զավեն Բադոյան, 14. Լեստեր Պելտիեր, 12. Ացամազ Բուրաև:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան

«Փյունիկ». 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 16. Ռոբերտ Հակոբյան (4. Արամ Շախնազարյան), 6. Նարեկ Ասլանյան (23. Հովհաննես Հարությունյան), 30. Վահագն Հայրապետյան, 26. Ալիկ Առաքելյան (8. Էրիկ Վարդանյան), 9. Ռազմիկ Հակոբյան, 33.Գևորգ Հարությունյան (11. Էրիկ Պետրոսյան), 10. Վարդան Պողոսյան:

Պահեստայիններ՝ 12. Գոռ Մանուկյան, 4. Արամ Շախնազարյան, 18. Արթուր Նադիրյան, 8. Էրիկ Վարդանյան, 23. Հովհաննես Հարությունյան, 11. Էրիկ Պետրոսյան, 20. Սամվել Սպերցյան:

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»